Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լի ծառերով գերեզմանատան տխուր տեսարանին վերնալուն համոզվի՝ Պատրիարքարան դառնալուն պես Քաղաքական Ժողովո ատյանին մեջն ալ ծառեր տնկելու որոշում տա։


Մայիս 2 հինգշաբթի

Քաբու քեհյասի ԱբրաՀամ էֆենտիին² ի պաշտոնե ծանուցվեցավ, որ օգոստոսափառ սուլթանն յուր բարձր հավանությունը տված է Պատրիարքական ընտրության համար։ Ազգին մեջ մեծ ցնծություն. եպիսկոպոսներուն ամենն ալ կ՝երազեն, ամենն ալ միևնույն երազը կը տեսնեն. Պատրիարքnւթյուն:


Մայիս 3 ուրբաթ

Մայրաքաղաքիս գաղղիական դեսպանին կողմեն դեսպանատան առաջին թարգմանը Պատրիարքարան եկավ և Ներսես սրբազանին Պատրիարք ընտրված ըլլալուն համար յnւր խնդակցությունը հայտնեց։

Ամեն մարդ կուրախանա այս ընտրության վրա. Ներսես սրբազանը միայն դժգոհ է, ամեն մարդ կը խնդա այս Պատրիարքության վրա, նորին սրբազնությունն է, որ միայն կուլա:


Մայիս 4 շաբաթ

Ամենապտիվ սրբազան Պատրիարքին ընտրությունը վեհափառ սուլթանին հավանությամբը հաստատվելուն ծանուցագիրը իրիկվան դեմ Պատրիարքարան ղրկվեցավ։

Նորընտիր սրբազան Պատրիարքը սենյակը քաշված հրաժարական կը գրե։


Մայիս 5 կիրակի

Բ. Դռնեն³ ուշ ատեն Պատրիարքարան իմաց տրվեցավ, որ նորընտիր Պատրիարքն հետևյալ օրը կայսերական պալատն երթա օգոստափառ կայսեր ներկայանալու։

Ամեն թաղ յուր թաղականին ներկայացավ և վարժարանի բարեկարգություն պահանջեց։

Թաղական խորհուրդները խոստացան թաղեցվոց խնդիրքը կատարելու։