Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մայիս 6 երկուշաբթի

Նորին սրբազնությունը Բ. Դռնեն եկած արդարարությունը ընդունելեն ժամ մը առաջ կամ ժամ մը ետքը հիվանդ ըլլալով՝ չկըրցավ օգոստափառ կայսեր ներկայանալ։


Մայիս 7 երեքշաբթի

Պատրիարքական փոխանորդ գերապատիվ Հովհաննես քահանա Մկրյան ազգային լրագրաց մեջ ի պաշտոնե ծանույց ազգային երեսփոխաններուն, որ մայիս 8, չորեքշաբթի օրը Մայր եկեղեցին հրամմելու շնորհ ընեն, ավելցնելով թե՝ ամենապատիվ նորընտիր սրբազան Պատրիարք հորը ընտրության հաստատության հրամանագիրն եկած ըլլալով՝ նորին սրբազնությունը նույն օրը ի ներկայության ընդհանուր ժողովո հանդիսավոր ուխտ պիտի կատարե։

Նորին սրբազնությունն կը շարունակե յուր հրաժարագիրն գրելու...:


Մայիս 8 չորեքշաբթի

Պատրիարքական փոխանորդ հոր ծանուցման համեմատ երեսփոխանք և ժողովուրդը քում Քաբույի եկեղեցին հանդիսավոր ուխտ տեսնելու համար եկան և հրաժարագիր մտիկ ըրին։

Գերապատիվ փոխանորդ հայրը կարմրեցավ ժողովուրդն այսպես խաբած ըլլալուն վրա. այն ատեն միայն չէր կարմրեր, եթե Ներսես սրբազանին այդ հրաժարագիրը դարձյալ քաղաքավարական ձև մը ըլլար մինչդեռ նորին սրբազանությունը քաղաքավարությունը բոլորովին կը մերժե ասանկ պարագաներու մեջ. և արդարև ոչ ոք կրնա հավատալ, որ Նորին սրբազանությունը մեկ կողմեն փոխանորդ հոր՝ «Երեսփոխաններդ հրավիրե, որ ուխտս տեսնեն» ըսե ու վերջեն ուխտի տեղ հրաժարական ցցնե անոնց։

Ըստ թախանձանաց երեսփոխանաց, նորին սրբազնությունը հրաժեշտի ատենաբանությամբ Պատրիարք եղավ: Մնաք բարյավ ըսելով ներս մտավ, և ուխտը կատարեց։

Փոփանորդ հայրն ուրախացավ. բայց ժամ մը ետքը տխրեցավ. Թատրոնը կարդաց, չախորժեցավ ու հայհոյեց։ Թատրոնին