Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմբագիրը փափուկ լեզվով խմբագիր մը փնտրել տալու ելավ, որ փոխանորդ հոր ճաշակին համեմատ, հատկապես զատ Թատրոն մը հանել տա նորին փոխանորդության համար։


Մայիս 9 հինգշաբթի

Սրբազան Պատրիարք հայրը Հիվանդանոցի պատսպարելոց այցելություն տվավ: Ըստ փունջի հինգ և ըստ Օրագրո վեց ոսկի նվեր ըրավ:


Մայիս 10 ուրբաթ

Այս օրը Ընդհանուր ժողովին հատկացյալ ըլլալով ուրիշ գործ տեսնելը արգիլյալ Է։


Մայիս 11 շաբաթ

Իզմիթի հայ վաճառականը և արհեստավորք Փունջի մեջ նամակ մը հրատարակելով գերասպատիվ Եդեսյանին Իզմիր դառնալը խնդրեցին։

Քաղաքական ժողովը իզմիրցիները տղա կարծելով և տղու մը ամեն ուզածը տալը խոհեմություն չհամարելով Եդեսյանը չղրկեց։


Մայիս 12 կիրակի

Ամեն թաղ յուր թաղականին ներկայանալով վարժարանի բարեկարգություն պահանջեց։

Թաղական խորհուրդները խոստացան թաղեցվոց խնդիրքը կատարելու։


Մայիս 13 երկուշաբթի

Բան մ՝ալ չեղավ։


Մայիս 14 երեքշաբթի

Սրբազան Պատրիարք հայրը գավառներեն հիսունի չափ շնորհավորական հեռագիր ու նամակ ստացած ըլլալով՝ անոնց յուրաքանչյուրին պատասխան գրելու զբաղեցավ։


Մայիս 15 չորեքշաբթի

Ութերորդ օր Պատրիարքին հանդիսավոր ուխտին։ Ամեն մարդ կուրախանա: