Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մայիս 20 երկուշաբթի

Այսօր, իրիկվան դեմ, Բ. Դռնեն հրավեր եկավ առ ամենապատիվ սրբազան Պատրիարք հայրն, որ մայիս 25, շաբաթ օրը, ժամը երեքին օգոստափառ սուլթանին ներկայանա։

Օրագրո տեսած վտանգը չերևցավ։

Մասիսին վախը անցավ։

Փունջին ըսածին նայելով այսօր բազմաթիվ ազգայինք, Օրագրո ըսածին նայելով՝ Արևելյան Մամլո խմբագիր մեծապատիվ Մամուրյան էֆենտին ալ հետերնին ունենալով՝ Իզմիրի խնդրույն պատճառավ մայրաքաղաքս գալու համար ճամբա ելան։


Մայիս 21 երեքշաբթի

Իզմիրեն ճամբա ելած ազգայինք այսօր մայրաքաղաքս կսպասվին։


Մայիս 22 չորեքշաբթի

Փունջին մեջ հետևյալը կը կարդացվի.

«Երզնկայի առաջնորդ Ալեաթճյան արժանապատիվ Գրիգորիս վարդապետ այսօր կուղևորվի իր պաշտոնատեղին»։ Ճամբու ծախսը Փունջին տա՜լո՜վ...


Մայիս 23 հինգշաբթի

Ծերենց Մասիսը թող՝ տվավ ու սենյակը քաշվեցավ նոր բառագիտություն գրելու։


Մայիս 24 ուրբաթ

Օրագիր ծանուց, թե Պողոս Պատրիարքը նորեն Պատրիարք պիտի ընտրվեր, եթե ողջ ըլլար։

Պողոս Պատրիարք զղջաց մեռած ըլլալուն վրա։ Ներսես Պատրիարքին ակնարկած եպիսկոպոսները զղջացին մեռած չըլլալնուն վրա։