Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մայիս 25 շաբաթ

Նորընտիր սրբազան Պատրիարքը այսօր մեծ հանդիսիվ կայսերական պալատը գնաց։

Լրագիրք նորին սրբազնությունը հակասության մեջ ձգելու համար ամենը մեկեն նորին սրբազնության հրաժարումը հրատարակեցին։

Նորին սրբազնությունն այսօր լրագրաց մեջ Պատրիարքութենե կը հրաժարվեր, կայսերական պալատին մեջ Պատրիարքության փառքերը կը վայելեր...:

Լրագրաց մեջ անձիս վրա համարում չունիմ կըսեր, կառքին մեջ պատկառելի կերպով նստած երկու կողմը կը բարևեր. հրաժարականին մեջ՝ իմ տեղս ուրիշ մը ընտրեցեք կըսեր, կառքին մեջ նստվածքը ինձմե արժանավորը չեք կրնար գտնել կըսեր։ Կառքին մեջ նստվածքը հերքեց իր ատենաբանությունը։

Ամեն հայ ուրախ Է։ Նորին սրբազնությունը տխուր չէ։

պիսկոպոսաց, վարդապետաց և քահանայից բազմություն մը նորին սրբազնության կառքին կը հետևին։


Մայիս 26 կիրակի

Չորեքտասննրորդ տարեդարձ ազգային Սահմանադրության ի հյունքյար Իսկելեսի։


Տե՛ս Թատրոն թիվ 16

Մայիս 27 երկուշաբթի

Իզմիրեն գալիք ճամբորդները տակավին չերևցան:


Մայիս 28 երեքշաբթի

Օր այցելության։

Մայրաքաղաքիս ռուսական դեսպան վսեմափայլ ժեներալ Ինկնաթիեֆ երեկ Պատրիարքարան եկավ ժամու չափ տեսակցեցավ սրբազան Պատրիարք հոր հետ։

Սրբազան Պատրիարք հայրը այսօր Մաքսուտյան վսեմափայլ