Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հունիս 2 կիրակի

Յուրաքանչյուր թաղեցի իր Թաղական խորհրդին ներկայացավև թաղին դպրոցին բարեկարգություն պահանջեց։

Թաղական խորհուրդները խոսք տվին թաղեցվոց խնդիրքը կատարելու։


Հունիս 3 երկուշաբթի

Սրբազան Պատրիարքն առջևեն երկու յսւսախնի և մեկ վարդապետ, քովն ալ քեհնյսւսի էֆենտին ունենալով բարձրաւպատիվ Շեյխ-Ուլ-Իսլամին ապարանքը գնաց նորին բարձրության նորընտրությունը շնորհավորելու համար։


Հունիս 4 երեքշաբթի

Հակահասունյանց Պատրիարքը տակավին ի շնորհավորություն չեկավ մեր Պատրիարքին։

Մենմուայր Հավատիս այս մասին բան մը չգրեց տակավին։


Հունիս 5 չորեքշաբթի

Սրբազան Պատրիարքն Ռուսիո և Պարսից դեոպաններուն այցնլության գնաց։

Իզմիրեն պատղամավորությունը հասավ։


Հունիս 6 հինգշաբթի

Այսօր այցելություն չկա։


Հունիս 7 ուրբաթ

Բան մը չեղավ։


Հունիս 8 շաբաթ

Ճիշտ վերինին պես։