Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հուլիս 2 երեքշաբթի

Երեսփոխանք կը պատրաստվին ուրբաթ օրվան Ընդհանուր ժողովին ներկայանալու… պարտքերնին ազգասիրաբար կատարելու համար։

Հուլիս 3 չորեքշաբթի

Տաք։

Ազգային խնդրոց մեջ պաղություն։

Հուլիս 4 հինգշաբթի

Բալուի Սարգիս վարդապետին բանտին մեջ մնալուն վրա ժողովրդյան մեջ զայրույթ և ցասումն Պատրիարքարանի դեմ։

Հուլիս 5 ուրբաթ

Ընդհանուր ժողով գումարվեցավ։

Ժողովրդյան մեջեն քանի մը հոգիներ երեսփոխաններե սորվածնին ի գործ դրին, ազգասիրաբար պարտքերնին կատարեցին։

Կրոնական ժողովը ընտրվեցավ։

Հուլիս 6 շաբաթ

Լրագիրներեն ոմանք Ընդհանուր ժողովոը նիստերը դռնփակ առաջարկեցին. ոմանք ալ տոմսակով ներս մարդ առնել առաջարկեցին։

Թատրոնը առաջարկեց, որ տոմսակով մարդ առնելու տեղ տոմսակով երեսփոխանները դուրս հանեն և անոնց տեղը նորերը դրվին և ի սեր ազգին աշխատին եղբայրաբար վարվին, զիրար սիրեն կռիվ չընեն։

Հուլիս 7 կիրակի

Ամեն թաղեցի յուր թաղականին ներկայացավ և թաղին դրպրոցին բարեկարգություն խնդրեց։

Թաղական խորհուրդները խոսք տվին. թաղեցիք գոհ սրտիվ մեկնեցան։