Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հուլիս 8 երկուշաբթի

Մեծապատիվ Ավետիս աղա Պարտիզպանյան Թատրոնի մեջ հրատարակվելու համար նամակ մը գրել սկսած է, որով մեծապատիվ Թագվոր աղային ստախոս և էտիրնեցոց ճշմարտախոս ըլլալ կը խոստովանի։


Հուլիս 9 երեքշաբթի

Ազգային վարչությունը կը խորհի ազդու միջոցներ ձեռք առնելով լրագրաց ամենն ալ խափանել։


Հուլիս 10 չորեքշաբթի

Իզմիրցիք Եդեսյան սրբազանին դառնալուն կսպասեն, ինչպես որ Թատրոնը կը սպասե մեծապատիվ Ավետիս աղային նամակին։


Հուլիս 11 հինգշաբթի

Գործ մը չտեսնվեցավ։


Հուլիս 12 ուրբաթ

Կիրակի Երեսփոխանության։


Հուլիս 13 շաբաթ

Մեծապատիվ Ավետիս աղա նամակը լմնցուց և սրբագրելու սկսավ։


Հուլիս 14 կիրակի

Դպրոցներու մեջ պարգևաբաշխության հանդեսներ։


Հուլիս 15 երկուշաբթի

Կեսարիո քաղաքական ժողովեն լուր եկավ, որ զինվորական տրոց պատճառավ 30 — 40 ազգայինք բանտարկվեր են։