Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հուլիս 23 երեքշաբթի

Պատրիարքարանեն գիր մը գնաց ոստիկանության դուռը։ Այս գիրը կը խնդրե, որ Հայտարարության հեղինակները ըստ օրինի պատժվին...։


Հուլիս 24 չորեքշաբթի

Քաղաքական ժողովն որոշեց նիստ չընել օդերուն սաստիկ տաք ըլլալուն պատճառավ։

Ազգային կենսական խնդիրները բողոքագիր մը պիտի մատուցանեն օդերուն, որ քիչ մը պաղին։


Հուլիս 25 հինգշաբթի

Կրոնական ժողովը նիստ մալ ըրավ, ծանուցում մալ հրատարակեց։

Կրոնական ժողովին ծանուցումները հրատարակելու համար նոր թերթ մը պիտի հրատարակվի։


Հոպիս 26 ուրբաթ

Ընդհանուր ժողով չգումարեցավ։

Երեսփոխանը ազգասիրաբար պարտքերնին կատարեցին։


Հուլիս 27 շաբաթ

Փունջ Օրագրին դեմ գրելով՝ կը խնդրե Պատրիարքարանեն, որ այս թերթր պատժվի։


Հուլիս 28 կիրակի

Շարունակություն և վերջ պարգևաբաշխությանց։


Հուլիս 29 երկուշաբթի

Պանտրմայի առաջնորդր կիմացնե, որ ժողովուրդը բողոքականության դիմելու հետամուտ Է։

Աստված գթա մեր վրա.․.։