Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օգոստոս 3 շաբաթ

Մե՜ծ ավետիս... Ամեն օր պիտի խնդանք։ Ըստ խնդրանաց բազմաց Թատրոնն ամեն օր պիտի հրատարակվի։ Այս մասին պետք եղած խնդրագիրն Բ. Դռան տրված ըլլալով, հրամանադիրն ընդունելնես շաբաթ մը ետքը պիտի սկսինք ամեն օր խնդալ։

Հիմա մի՛ խնդաք, որ վերջեն շատ շատ խնդաք։


Օգոստոս 4 կիրակի

Մե՜ծ դժբախտություն...

Կործանում Թատրոնի...

Մեծապատիվ Թագվոր աղա Ավետիսյան լուր կուտա մեզ, որ մեզի դեմ դատ պիտի բանա եթե․․. էտիրնեի դպրոցին խոստացված ստակը չտրվի։

Խնդիրը ստակին տրվելուն կամ չտրվելուն վրա չէ. էտիրնեցոց ստախոս ըլլալուն կամ չըլլալուն վրա է։

Գումարին քանակությունը որոշած չեն եղեր և ասոր համար Թատրոնին դեմ դատ պիտի բանան եղեր։

Բայց ինչո՞ւ Թագվորիկ աղան դատ չբացավ այն լրագրաց դեմ, որք գովեստյուք հրատարակեցին, թե մեծապատիվ Ավետիս աղա Պարտիզպանյան երեք հազար ոսկի գումար մը նվիրել խոստացեր է էտիրնեի դպրոցին։

Ինչո՞ւ անոնց դեմ դատ չբացավ։ Որովհետև անոնց դեմ դատ բանար նե իրեն եղած գովեստներուն դեմ դատ բացած կ՝ըլլար։

Ո՜վ մարդկային տկարություն։


Օգոստոս 5 երկուշաբթի

Ամենամեծ դժբախտություն մ՝ալ։

Լսածնուս նայելով Մաղաքյանի փաստաբան Թընկրն ալ մեզի դեմ դատ պիտի բանա եղեր։

Ինչո՞ւ։

Ասկե տասնհինգ տարի առաջ բարերար մը Ակնա Ապուջեխ գյուղին Վարագա դպրոցին խազնեին ամիրե 1ՕՕՕՕՕ ղուրուշնոց սերկի մը նվեր կուտա։ Այս սերկին Համամճյան Սարգիս աղային կը հանձնվի, անկեց սենետ մը առնելով։