Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գյուղացիք հիմա բողոքեր են Պատրիարքաբանին և այդ սերկին կուզեն։

Թատրոնն ալ բանաստեղծությանը մեզ ըսած էր թե, եթե համամճյանին տեղն ըլլայի այդ սերկին ազգին կը հանձնեի։

Համամճյան ուզե չուզե իմ տեղս պիտի ըլլա ու սերկին պիտի տա:

Թընկրն իմ բանաստեղծությանս չէ հավներ, ինչպես որ ես ալ յուր փաստաբանությանը չեմ հավներ. և ասոր համար դատ պիտի բանա եղեր։

Աստված բժշկություն տա...


Օգոստոսի 6 երեքշաբթի

Օրթագեղի թատրոնին Վարագույրները առնվեցան պարոն Մաղաքյանե: Դպրոցը պիտի բացվի... վարդերու հետ։


ԵՐԿՈՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈԻԹՅՈԻՆՔ

Ա

Հանգուցյալ Սրվաճյան Հարություն էֆենտիի գրյանքը վիճակահանության դրված են. երկու հարյուր բաժնի վրա, որոնց ամենքն ալ անպատճառ պիտի շահին։ Այս գրքերուն ամենքն ալ թանկագին և միանգամայն հազվագյուտ են։

Յուրաքանչյուր տոմսակի գինն է մեկ քառորդ արծաթ մեճիտ և կը վաճառվի պարոն Հարություն Մարգարյանի գրավաճառատունը, ի Մերճան, Թըղճըլար ճատտեսի, 53. և մեր լրագրույն գրասենյակը ի Չեմպերլի թաշ. էմին պեյին խանին փողոցը, թիվ 6։


Բ

Հանգուցյալ Հարություն էֆենտիի գրատունը, մեկ պյուռոն և եռոտանի թավլինը վիճակահանության դրված են հարյուր բաժնի վրա, որոց երեքը միայն շահող։ Ա. շահողը պիտի առնու գրքատունը, Բ-ը՝ պյուռոն և Գ-ը, եռոտանի թավլինը։ Յուրաքանչյուր տոմսակի գինն է մեկ քառորդ մեճիտ արծաթ, և կը վաճառվին