Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զորքերը կը վախնան), ինչո՞ւ վախցաք քաջքդ քաջաց, քաջազունիդ, թնդանոթի ձա՞յն կարծեցիք, պինդ կեցեք, իրարու ձեռքե բռնեցեք որ զիրար չկորսնցնեք. պատերազմեն մեկերնիդ փախչելուն պես՝ ամենքնիդ ալ անոր ետևեն փախեք, անմիաբանությունը գեշ բան է․․․ Հիմակուհիմա գործ չունիք նե՝ քիջ մը ջուր տաքցուցեր որ ոտքերս ջուրը դնեմ և գիշերը քրտնիմ. կաղաչեմ, մի վհատիր, պատերազմի պատրաստվեցեք, զենքերնուդ ուշադրություն ըրեք ու վաղը առտու ճամբա ելեք, մուշտակս ալ հետերնիդ առեք, որ պատերազմի դաշտին վրա չմսիմ: Եթե այս անգամ ալ փախչիլ հարկ ըլլա՝ ինձի ալ նշան ըրեք, որ ես ալ փախչիմ, վերջապես միությունն ըլլա մեր փախուստի նշանաբանը»։


ԱՄԲՐՈՍԻՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Սրտս կը նեղանա կոր, քիչ մը զվարճանալ կուզեմ, բայց ի՞նչպես զվարճանամ, ո՞ւրկե սկսիմ, ահա հոս Է խնդիրը։ Կը մտանեմ, որ Ամբրոսիոսես սկսիմ, դուք ի՞նչ կըսեք, ընթերցողներ, ահա ես սկսա։

Հոս եկու նայինք, Ամբրոսիոս վարդապետ։ Ներեցեք, սխալմամաբ ձեզի վարդապետ կոչելուս, գիտեի որ այդ սրբազան առնունը քեզի տալու համար քանի մը վկա պետք Էր առաջուց, բայց ի՛նչ ընեմ, Կրոնական ժողովն անանկ կուզե. անոր հնազանդիլ պատրաստ եմ։

Բայց դուն հոս եկու նայինք, իմ սիրուն, իմ անուշաբույր Ամբրոսյակս, շատոնց քեզի հետ տեսնվիլ կը փափագեի, ինչպես սիրահար մը կարոտակեզ իր սիրուհին կը փափագի տեսնել, ա՜խ, դուք վարդապետ քր, այս բաները չեք դիտեր, երանի ձեզի, որ սիրահարության ինչ բան բլլալը չգիտեք, դուք չեք կրնար հասկնալ, թե սիրտս որչափ կը բաբախե, երբ սեր, սիրուհի. սիրահարություն բաոերը կը լսեմ, ա՜խ. անիծյալ վայրկյաններ, անիծյալ հիշատա՜կներ, ո՞ւր ելաք գացիք... ներեցեք, ընթերցո՛ղ, ճամբանիս սխալմամբ փոխեցինք։ Երեսնիս Ամբրոսիոսին դարձնենք։

Հա՛, աղեկ միտքս ինկավ, արդյոք երեսնիդ ալ ո՜րչափ փոխված ըլլալու Է ձեզե չի տեսնելես ի վեր, հավատացեք, որ դիմացո ելնեք նե, չի պիտի ճանչնամ զձեզ, ո՜վ իմ սիրուն և անուշաբույր հացիկ Ամբրոսյակս, հոս եկու նայիմ, Ժան Նիվելին պես ձայն առած ատենդ ի՞նչու կը փախչիս, մի՛ վախնար, բան չի կա, սիրտդ ամուր բոնե։