Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծանր բեռներու տակ դնողներեն չեք։ Սա կուզեմ գիտնալ, թե դուք ինչպե՞ս կը մեկնեք կոր Ավետարանին այն խոսքը թե՝ նախ եղբորդ հետ պետք է հաշտվիս և ետքը պատարագ մատուցանես. այս կետը Կրոնական ժողովն ի՞նչպես կը մեկնե կոր, աս ալ գիտնալը Հետաքրքրական բան է, և կարծեմ ձերին ալ պարտավորությունն ըլլալու է Ավետարանին մեջեն մեր չի հասկցած կտորները մեզի բացատրել, վասնզի դուք, անուշաբույրդ Ամբրոս, ո՛չ թե մեկ եղբոր հետ քեն ունիք, այլ ամեն եղբայրներնուդ հետ, ձգենք բարեկամաց այն բազմաթիվ խումբը, որ դարձյալ եղբայր են ըստ Ավետարանին, և որոնց դուք ձեր ողջույնն անգամ կը զլանաք:

Կամ Ձեր արժանապատվությունը և կամ Կրոնական ժողովը այս կետիս բացատրությունը տալու պարտական եք։ Վարչական տնօրենությանց մեծապատիվ անդամները ասանկ բանի չեն կրնար խառնվիլ, երկուքեդ մեկուն բացատրությամբը գոհ պիտի ըլլամ, հոգ չէ, արդեն գիտեմ, որ դուք իրարու զահմեթ կը քաշեք։

Կաղաչեմ, Կրոնական ժողով, մի՛ պարտավորեր զիս, որ Օրէնք ի ձեռս առաջնորդաց են խոսքին վրա հավելցնեմ, եւ Ավետարան ի ձեռս Կրոնական ժողովոյ է։ Կը փափագիմ, որ Ավետարանն ու Կրոնական ժողովը հակասության մեջ չի գտնվին։

Կը զարմանամ, թե նորին Ամբրոսիոսյան արժանապատվության պատարադին ներկա գտնվողներուն խղճմտանքը ինչպե՞ս հանդարտ կը կենա մինչև ետքը, և թե ինչպե՞ս Ավետարանին այս կետին բացատրությունը չեն պահանջեր կոր իրենց սիրալի քարոզիչեն:

Կաղաչեմ, անուշիկ Ամբրոսյակս, այս խնդիրս ալ իլամին պես չերկնցնես, կամ չի մերժես, գիտես, ասիկա քեզի պարտք մըն է, եթե պարտքդ կը ճանչնաս։

Կը հուսամ, որ այս շաբթու իլամին հետ մեկտեղ այս կետին բացատրությունն ալ Թատրոնին գրասենյակը կը ղրկեք Հուշարարի Հասցեով, որպեսզի նորանոր բեռներ ձեր վրա չի ծանրանան և դուք ալ արդեն ստանձնած բեռներնեդ թեթևնաք, ինչպես թեթևցունել հաջողեր եք ձեր խղճմտանքը։

Կաղաչեմ, շատ աղաչել մի տաք ինձի։


ԲԺՇԿԻ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Լրագրույս խմբագրատունը կը գտնվի բժիշկ մը, որ կը խոստանա քիչ ժամանակի մեջ բժշկել հետևյալ հիվանդությունները։