Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա. Ցուրտեն հառաջ եկած ցավերը։

Բ. Ղալաթիո գրածախներուն ջուրը խմելեն հառաջ եկած հազը։

Գ․ Րասիմ փաշա խանին մինչև վերի հարկը ելնելեն հառաջ եկած շնչարգելությունը։

Դ. Բանկալթիի մեջ բերանը բաց գտնված ջրհորներուն մեկուն մեջը իյնալեն հառաջ եկած վերքերը։

Ե․ Շիրքեթի Խայրիեի շոգենավներուն սուլելեն հառաջ եկած կես գլխու ցավը։

Զ․ Մանզումեն կարդալեն ամբողջ գլխու ցավը։

է. Սկյուտարի շոգենավներեն դուրս ելած ատենդ կոնակիդ վրա իջնող կռուփներեն հառաջ եկած ցավերը։

Ը․ Հաս գեղը շոգենավները մտնելեն հառաջ եկած վախը։

Թ․ Մանզուժեն կարդալով բան մը հասկնալու համար քրտնելեն ու այս քրտինքը վերջեն պաղեցնելեն հառաջ եկած կուրծքի ցավերը։

Ժ. Շմենտըֆերի բիանքոն, «Ինձի պիտի ելլա» է հառաջ եկած սրտի բաբախումը և այլն, և այլն։

Այս հիվանդություններեն ունեցողները կամ ունենալ փափագողները լրագրույս խմբագրատունը կը հրավիրվին։


ԵՆԻ ՔԱԲՈՒԻ ԱՂՋԿԱՆՑ

ՎԱՐԺԱՐԱՆԸ

Ողջ ըլլա Ուսումնական խորհուրդնիս, որ յուր օրով բոլոր թաղերուն վարժարանները մեկիկ մեկիկ Թատրոնես մեջ ներկայացնելու առիթ կուտա մեզ։

Ուսումնական խորհուրդնիս շատ զբաղած է հիմա, գլուխը քերելու ժամանակ չունի․ Պոլսո բոլոր թաղականներուն մեյմեկ պաշտոնական գիր գրելով՝ դպրոցներուն «ըստ բավականին» հառաջ գացած ըլլալը կը ծանուցանե կոր թաղեցվոց։ Այս շաբթու պիտի սկսի եղեր գավառներուն ալ ասանկ մեյմեկ պաշտոնական գիր ղրկել և գավառային վարժարանաց ալ «ըստ բավականին» հառաջ գացած ըլլալը գավառացիներուն իմացունել։

Այս պաշտոնական գրերեն մին, որ Օրագրո և Փունջի մեջ կուտարակվեցավ «ըստ բավականին» խնդացուց զիս, այս մասին ըստ բավականին» շնորհակալ եմ մեր «ըստ բւսվականին» Ուսումնական խորհրդեն։