Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծերենցի հոդվածներեն սա կը հետևի, որ այս Ծերենցը իր վրա մեծ համարում ունի, ինչպես բժիշկ մը իր դեղագիրներուն վրա մեծ վստահություն ունի, ինչպես տոքթոր մը իր դարմանած հիվանդին մեռնելուն վրա, ինքզինքը անսխալ կը ճանչնա իր պապին պես, և արդարև պատմութենեն կիմանանք, որ Ծերենցի պապը ինքզինքը անսխալ կը կարծե եղեր, եթե իր պապը իրոք անսխալ է եղեր նե, քիչ մըն ալ իր թոռը ինչո՞ւ անսխալ չպիտի ըլլա, միթե անսխալ ըլլալն այնչափ դժվար բան է, ըսե և կըլլաս, ասա՛ և լինիս։

Ծերենցր մեր ողորմած հոգի հաճի խաթունին պես կը խոսի։

Եթե Ծերենցի ըսածներեն բան մը կը հասկցվի մարգարեությամբ, այն ալ սա է․

«Տղաքներս, միություն ըրեք, միությունը աղեկ բան է. մեր պապին (տետեին) շուրջ ժողվվեցեք միությամբ, անոր խոսքեն դուրս մելլաք, նայեցեք, որ ներս մտնաք, չէ նե արքայություն չեք կրնար երթալ»։

Երբոր Ծերենցի խոսքը մտիկ չընենք, պիտի սկսի անիծել, թերևս բանագրել և մեզի մինչև դժոխք ղրկել, ոհ, այն ատեն ի՞նչ պիտի ընենք։

Ծերենցն այսպես կը խոսի, միամիտները կը հավատան ու կը խաբվին հանուն միության, բայց Ծերենց կուզե, որ իր ըսած տեղը, այսինքն հեռու տեղ մը երթանք միանանք, մենք ալ հոս կեցած տեղերնիս միանալ կուզենք, աս ալ իրեն բանին չի գար։

Ինչպես կը տեսնվի, միության խնդրույն մեջ, տեղվո ընտրությունն է գլխավոր խնդիրք, և այս կետին վրա չի պիտի կրնանք համաձայնիլ Ծերենցի և իրենպեսներուն հետ։

Ծերենցի լաբյուրինթոսի մեջ մերթ մոլորելով և մերթ Արիադնեի թելին օգնությամբը պտըտելով, պտըտելով, թափառելով, թափառելով, սա ճշմարտությունը նախ ուսանք, թե լաբյուրինթոսին մեջ միանալը անկարելի է, երկրորդ, թե իրավ է, որ ծերերուն խոսքը մտիկ ընելը աղեկ բան է, բայց ծերեր կամ ծերենցներ ալ կը գանվին, որոնց խոսքը մտիկ ընելով կամ ողջ ողջ գերեման մտնելու է, և կամ Հռովմի Տարիեյան բարձր ժայռեն վար նեավելով, տնդունդին մեջ իյնալու և ջարդուբուդ կորսվելու ենք:


ԼԵԶՎԻ ՈԻՂՂՈԻԹՅՈԻՆ՛՛՛

Ես ալ այն կարծիքին եմ, որ մեր ազգային լեզվին ուղղություն։ Մեր մեջ ամեն մարդ իրեն հատուկ լեզվով մը խո-