Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լու չափ դժվար Է, բայց լսածնուս նայելով հանձնաժողովր օձիքեն բռնեը Է և այս օրերս հրապարակ պիտի հանե եղեր, եթե ճրշմարտությունը հավանի հրապարակ ելնելու, որովհետև այս ճըշմարտություններեն ոմանք զարմանալի բնավորաթյուն մը ունին, երևնալ չեն ուղեր։


Կըսվի, թե հան գոյացյալ Տեղապահին հուղարկավորության երկրորդ օրը Տ, Ա. աղան Խաչատուր սրբազանին սենյակը կը մտնե ու կ'րսե.


— Սրբազան, դուք հանգուցյալ Տեղապահեն 500 ոսկի առնելիք ունիք։


— Անանկ բան մը չեմ հիշեր։


— Ունիք, սրբազան, ունիք, ես աղեկ գիտեմ, որ դուք հանգուցյալ սրբազանին 500 ոսկի տված եք։


— Օրհնած, տված չեմ ե ս։


— Ըսել Է որ ես ստախոս մ'եմ


— Քավ լիցի։


— Ստախոս չեմ նե պետք Է, որ 500 ոսկի առնելիք ունենաս Տեղապահեն։


— Շատ աղեկ, քեզի ստախոս չհանելու համար 500 ոսկի առնելիք կ՚ունենամ, ես քեղի կը սիրեմ և չեմ ուզեր, որ ստախոս ըլլաս, բայց հիշեցուր ինձի ի՞նչպես տվեր եմ այդ գումարը։


— Սրբազան, Տեղապահ սրբազանը քեռորդի մը ունի, որ ըստ օրինի ժառանգե կը զրկվի։ այս խեղճն ժառանգե չզրկելու համար դուն 500 ոսկի տվեր ես Տեղապահին և հիմա կ'ուզես կոր։


— Բայց ես ստակ տված չեմ։


— Տված ես։


— Չեմ ընդունիր։


— Աղեկ գիտեմ, որ տված ես։


— Կը մերժեմ։


— Առնելիք ունիս։


— Բոլոր ուժովս դեմ կը դնեմ։


— Բաժին մ'ալ քեզի.։


— Հիմա միտքս ինկավ, օրհնած, աղեկ ըսիր, ես Տեղապահին 500 ոսկի տված եմ իրավ, բայց դուն այս 500 ոսկիի՞ն համար կ'ըսես կոր, չէ նե ուրիշ 500 ոսկիին համար։


— Չէ, այս 500 ոսկիին համար։


— Շատ աղեկ, ես քու սիրտդ չեմ կոտրեր, եթե հանգուցյալը քեռորդի մ'ալ ունի նե, 500 ոսկին անոր համար տված ըլլամ նե չըլլար։