Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսարանը կը փոխվի ու Բաբելոնի աշտարակը կը ներկայացնե դերասաններեն ոմանք Արդարության վրա կը հարձակին, վարագույրը կը գոցվի։

Վարագույրի վրա հասարակաց կարծիքը և իրավունքն իրարու հետ կռվի բռնված նկարված են. Արդարությունը մեջերնին մտած հաշտեցնելու կ՝աշխատի։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈԻՆ


Թատրոնիս հրատարակության սկսած ատեննիս երախտագիտությունը պարտք մը կը դնե մեր վրա հրապարակավ շնորհակալություննիս հայտնել Մեղուի արտոնատեր մեծապատիվ Հարություն Էֆենտի Սվաճյանի, որ Մեղուի հրատարակության իրավունքն ձրիաբար մեզ տալ բարեհաճելով առիթ տվավ մեզ հրապարակ ելնելու և մերովսանն ազգին ծառայելու։

ՕՐՎԱՆ ԽՆԴԻՐ

Սահմանադրություն ունինք¹:
Պատրիարք չունինք²։
Դժբախտություն մ՚ալ աս Է։
Մին ունենալու համար մյուսը կորսնցնելու կ՚ստիպվինք կոր-

Պատրիարք մը ունենալուս պես Սահմանադրության անթերի (ո՛չ բառական) գործադրությունը կը կորսնցնենք կոր. Սահմանադրության անթերի գործադրությունը գտնելնուս պես Պատրիարքը կը կորսնցնենք կոր։

Ասիկա տասն և չորս տարիե ի վեր³ հարյուր քառասուն անգամ ճանչցված ճշմարտություն մ'Է։

Լրագիրներեն ոմանք այս տասն և չորս տարեկան մատղաշ ճմարտության հենլով կը պնդեն, որ նախ Սահմանադրության վերաքննությունը կատարվի ու ետքը Պատրիարք ընտրվի. ոմանք ալ ընդհակառակն՝ կը պնդեն, որ նախ Պատրիարք մը վերաքննվի և ետքը Սահմանադրությունը։

Երկու կողմին այս առաջարկություններեն կը հետևի, որ թե՛ Սահմանադրությունը և թե՛ Պատրիարք ըլլող անձը սխալական են, հետևապես այս երկուքին անհամաձայնության միակ պատճառը իրենց սխալականությունն Է։

Լրագրաց երկու կողմին ալ փափագը գովելի Է, բայց «առաջ աս ըլլա, առաջ ան ըլլա»-ի վիճաբանությունը այնքան երկարեցավ, որ մինշև հիմա ո՛չ այս