Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մյուս կողմեն կը տեսնես , որ Օրագիր՝ արտասվալից աչքերով կը մոտենա Մասիսին. Մասիսը իսկույն թաշկինակը կը հանե և հեղեղանման արցունք մը թափելով կը սրբե այն արցունքները, որոնք Օրագրին աչքերեն կը վազեին։


Անդիեն Աղաբեկյան Մարկոս Էֆենտին Օրագրին հետ կը պագտվի սա պայմանավ, որ եթե Օրագիր մյուզեվիրություն մը ընե, Աղաբեկյան Էֆենտին ազատ ըլլա իրեն մյուզեվիր ըսելու: Մյուս երեսփոխաններն ալ մեյմեկ պայմանավ զիրար կը համբուրին մինչդեռ յասախճին գինիին զավաթները ձեռքը բռնելեն հոգնած, կսպասեր, որ գրկախառնությունները լմնցան։


Վերջապես լմնցան։


Քառորդն մը գինին սենյակեն ներս մտավ։


Քառորդե մ’ալ երեսփոխանաց փորը մտավ։


Քանի մը երեսփոխանաց գավաթներուն մեջ մեյմեկ քիչ սատանայություն խառնված Էր։


Այն երեսփոխանները, որք գինին մեզի պես միայն կերակուրի ատեն չեն խմեր, տեսնելով որ գինին աղեկ Է, նորեն սկսան լալ, այնպես կարծելով, որ ամեն լացն ետքը գինի կուգա։


Սրբազան նախագահր հրամայեց, որ ա՛լ չլան։


Ի՞նչ եղավ ասկից։


Ի՞նչ պիտի ըլլա, այն անհամաձայնությունը, որ կը տիրեր երեսփոխանաց մեջ մեկ քանի ատենագրության մասին, անհետացավ։


Այն ատենագրությունները, որ օրինավոր չէին, օրինավոր եղան, այն հակասությունները, որոնց մեջ կը գտնվեր երեսփոխանությունը, ջնջվեցան, և այս ամենը գինիի շնորհիվը։


Ուրախ ենք, և կը փափագինք, որ Ընդհանուր ժողուվո ամեն նիստին տակառ մը գինի գրվի դիվանին քով, որպեսզի անհամաձայնություն մը ծագելուն պես երեսփոխանաց մեյմեկ բաժակ տրվի, որպեսզե համաձայնություն գոյանա և երեսփոխանաց մեջ միություն գոյանա… տակառին բոլորտիքը։


Եթե միայն գինի խմող երեսփոխանները հաշտվեցան, ըսել է որ այն երեսփոխանները, որք չխմեցփն, այսինքն հրավիրված չէին, իրարու հետ չհաշտվեցան:


Ահավասիկ կետ մը, զոր չէի ուզեր հիշել։


Սրբազան Պատրիարքին այս հրավերը գովելի է, այս հրավերով թե երեսփոխանութլան մեջ սեր գոյացնեւծլ ուզած է, եթ՛ ամեն երկու երեք տարին անգամ մը Պատրիարք փոխելու գործեն ազգը խոլսելու համար իր Պատրիարքությունը ապահովել