Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԻՍԱՎՈՐ ԱՍՏՂԸ


Վերջապես երևցավ այն գիսավոր աստղը, որ պիտի գար և յուր պոչովը մեզի զարնելով, աշխարհը պիտի կործաներ, երևցավ այն աստղը, որ ըստ Ամիրխանյանի պոչին մեջ կազեր (կանթեղներ) ունենալով, աշխարհը կազով պիտի բռնկցներ։


Փառք Աստուծո, այս աստղը տեսանք, պոչն ալ տեսանք, պոչը տակավին պզտիկ Է։ Օրագրո սուտերուն պոչեն շատ պզտիկ Է. Օրագրո ամեն մեկ սուտը անանկ հարյուր պոչով կ’երևնա լրագրական հորիզոնին վրա։


Հորիզոն ըսի. Փունջը միտքս ինկավ… Փունջը՝ որ հորիզոնին վրա տեսած բաները միշտ քաղաքականության հորիզոնին վրա կը տաներ, և «Քաղաքականության հորիզոնը մութ Է, փոթորկալի Է, հստակ Է և այլն» կ’ըսեր, արդյոք հիմա ալ «Քաղաքականության հորիզոնին վրա այս շաբթու գիսավոր աստղ մը երևցավ» պիտի ըսե՞ ։


Բայց թողունք ասոնք և այս գիսավորին ի՞նչ բանի նշան ըլլալու մասին հասարակության մեջ պտըտած զրույցները հոս դընենք։


Ոմանք կ՚ըսեն, թե այս գիսավորին երևնալը ծովային պատերազմի մը նշան Է, և կ’ավելցնեն, թե այս օրերս Գատը գեղի և Շիրքեթի Խայրիեի շոգենավները իրարու պիտի զարնվին։


Ոմանք կը պնդեն, թե Սկյուտարի օմնիպյուսի ճամբան մեկը անցած ատեն փոշիեն պիտի խղդվի, անոր նշան Է։


Ոմանք կը պնդեն, թե Հայտար փաշայեն ելնող շոգենավի մը կես ճամբան ածուխը պիտի հատնի ու երեք ծամեն կամուրջ պիտի հասնի անոր նշան Է։


Ոմանք կը կարծեն, թե Դուրյանի մահարձանին չկանգնվելուն նշան Է։


Ոմանք Քարակյումրյուքի դպրոցին գոցվելուն նշան Է կ’ըսեն։


Ոմանք՝ Ընդհանուր ժողովո երկու կուսակցությանց մեջ պատերազմ բացվելու նշան Է կ՚ըսեն։


Տակավին շատ բաներ ալ կ’ըսեն, բայց մենք շենք ուզեր ամենն ալ գրել և ամենուն ալ հավտալ։


Մեծապես ուրախ ենք, որ այս աստղին պոչը Ամիրխանյանին ըսածին պես չեղավ, այսինքն, մեր աշխարհին չզարկավ, ի դիմաց մեր աշխարհին թաղեցոց շնորհակալություննիս կը հայտ-