Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
  1. Ապացույցների հավաքումը պետք է զերծ եղած լինի կեղծիքից և չպարունակի որևէ էական սխալ:
  2. Իրավարարության հայցը պետք է վավերական եղած լինի:
  3. Իրավարարները չպետք է գերազանցած լինեն իրենց լիազորությունները:

Ցավոք սրտի ժամանակի սղության պատճառով ես հնարավորություն չունեմ չափորոշիչ առ չափորոշիչ քննելու Վիլսոնի իրավարար վճիռը՝ վեր հանելու համար այդ վճռի ներկա կարգավիճակը: Սակայն հետաքրքրվողները նշյալ վճռի, ինչպես նաև պայմանագրերի, իրավական հանգամանալից փորձաքննությանը կարող են ծանոթանալ իմ «Հայոց պանջատիրության իրավական հիմունքները գրքում», որը տեղակայված է www.wilsonforarmenia.org կայքում կամ կարող են դիտել իմ հեռուստաելույթների համանուն DVD-ն:

Առայժմ բավարարվենք ամփոփիչ եզրակացությամբ: Քանի որ.

  1. ԱՄՆ նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը միանշանակորեն համապատասխանում է իրավարար վճիռների միջազգայնորեն ճանաչված 4 չափորոշիչներին;
  2. Իրավարար վճիռները չունեն վավերականության ժամանակային սահմանափակում;
  3. Իրավարար վճռի վավերականությունը կախում չունի վճռի հետագա ճակատագրից;
  4. Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիան, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում;
  5. Կողմերից մեկի մերժումը ի կատար ածելու իրավարարությունը, չի ազդում վճռի վավերականության վրա;
  6. Իրավարար վճիռները վերջնական, անբեկանելի և կատարման համար պարտադիր փաստաթղթեր են;
  7. Կողմերը, համաձայնվելով վեճը հանձնել իրավարարությանը, դրանով իսկ կանխավ տալիս են իրենց համաձայնությունը կատարման համար պարտադիր ճանաչել իրավարարի ցանկացած վճիռ;
  8. Բրիտանական կասյրությունը, Ֆրանսիան և Իտալիան, հանդես գալով Դաշնակից ուժերի անունից, 1920թ. ապրիլի 27-ին իրավարար վճռի հայցադիմումով դիմել են ԱՄՆ նախագահին, դրանով իսկ պարտավորվել են այն ընդունել առանց այլևայլության;