Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
  1. Հայցադիմումին մաս կազմողները պարտավորվել են Իրավարար վճիռն ընդունել անմիջապես և առանց նախապայմանների;
  2. Թուրքիան 1920թ. օգոստոսի 10-ին պարտավորվել է հրաժարվել փոխանցվելիք տարածքի տիտղոսից և իրավունքներից վճռի կայացման օրը և առանց նախապայմանների;
  3. Թուրքիան 1923թ. հուլիսի 24-ին վերահաստատել է իրեն չփոխանցված տարածքների նկատմամբ բոլոր իրավունքներից և տիտղոսից հրաժարվելու դիրքորոշումը;

ուստի Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռն այսօր էլ վավերական և կատարման համար պարտադիր փաստաթուղթ է Իրավարար վճռին մաս կազմող բոլոր երկրների և դրանց իրավահաջորդների համար: Իրավարար վճիռը պարտադիր է նաև ԱՄՆ համար ոչ միայն այն պատճառով, որ այն կայացվել է ԱՄՆ նախագահի կողմից, այլև այն պատճառով, որ վճռի տակ դրված է Միացյալ Նահանգների Մեծ կնիքը:

Այսպիսով, չնայած «Վիլսոնյան Հայաստանի» տարածքի Թուրքիայի կողմից տևական բռնազավթմանը, Թուրքիային չի պատկանում տվյալ տարածքի իրավական տիտղոսը: 1920թ. նոյեմբերի 22ից առ այսօր այդ տարածքի վրա նրա de facto իշխանությունը ավելին չէ, քան զուտ վարչական վերահսկողություն, այսինքն այնպիսին, ինչպիսին Թուրքիան այժմ ունի Հյուսիսային Կիպրոսում:

Հետևաբար Թուրքիայի Հանրապետության ներկայությունը և նրա բոլոր գործողությունները «Վիլսոնյան Հայաստանի» տարածքում անօրինական են և անվավեր, որովհետև ռազմական բռնազավթումը չի կարող հանգեցնել տարածքի օրինական իրավատիրության:

Հիմա մեկ այլ կարևոր հարց.

– Որո՞նք պետք է լինեն մեր հետագա քայլերը: Առաջին հերթին մենք ոչ միայն պիտի հայտարարենք, որ պետություն ունեցող ազգ ենք, այլ պիտի գործենք որպես այդպիսին: Այսինքն, պիտի օգտվենք միջազգային սուբյեկտի մեր կարգավիճակից:

Քանի որ միջազգային իրավունքը և միջպետական բազմաթիվ փաստաթղթեր, ինչպես օրինակ Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկիի 1975թ. եզրափակիչ փաստաթուղթը (մաս 10-րդ, պարբերություն 1-ին), որի տակ կա նաև Թուրքիայի ստորագրությունը, հանձնառու երկրներից պահանջում է միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների «բարեխիղճ կատարումը, լինեն դրանք ածանցված միջազգային իրավունքի համընդհանուր ճանա-