Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԶ. Կոսովոյի անկախության ճանաչումը որպես

իրավական նախադեպ

Անկախության հռչակումը և անկախութանը հաջորդող ճանաչումը առկա իրողության իրավական ճանաչումն է: Չնայած անկախության ճանաչումը մեծապես պայմանավորված է եղել, և կլինի, քաղաքական հաշվարկներով՝ այն ակնհայտորեն իրավական գործողություն է: Ըստ այդմ, նոր քաղաքական միավորի ճանաչումը, որպես իրավական գործողություն, անկախ քաղաքական հայտարարություններից՝ առաջացնում է իրավական նախադեպ:

Ավանդաբար միջազգային իրավունքը խարսխված է եղել պետությունների ինքնիշխան իրավահավասարության վրա, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնակարգում (Հոդված 2, §1), ինչպես նաև «Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ, ըստ ՄԱԿ-ի կանոնակարգի, միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի» մեջ (ընդունված Գլխավոր ասամբլեայի կողմից, 1970թ. հոկտեմբերի 24-ին), որը միանշանակորեն և հանդիսավորապես հայտարարում է. «Միջազգային վեճերը պետք է լուծվեն պետությունների ինքնիշխան իրավահավասարության հիման վրա»:

Հետևաբար Կոսովոյի անկախության ճանաչումն, անկասկած, հանդիսանում է և հանդիսանալու է անվիճելի իրավական նախադեպ: Քաղաքական հայտարարությունները չեն կարող և չեն փոփոխելու միջազգային իրավունքի իրավական սկզբունքները: Իրավահավասարության սկզբունքը վերաբերում է միջազգային համայնքի բոլոր անդամներին, այսինքն՝ միջազգային իրավունքի բոլոր ենթականերին, առանց խտրականության, տրվում են միևնույն իրավունքներն ու պարտականությունները: Իրավական տեսանկյունից վերաբերմունքը Սերբիայի նկատմամբ չի կարող տարբեր լինել և այն չի կարող ենթարկվել խտրականության: Միջազգային իրավունքի հայտնի խորագետ, պրոֆ. Լասսա Օփենհեյմը գրել է. «Ազգերի ընտանիքի բոլոր անդամ պետությունների՝ միջազգային իրավունքի նկատմամբ իրավահավասար լինելը անսակարկելի է, քանի որ դա բխում է այդ պետությունների միջազգային իրավունքի միավոր լինելու էությունից: Պետությունները, տարածքի, բնակչության, հզորության, քաղաքակրթվածության, հարստության և այլ առումներով