Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հռչակագրով ընդունել են սահմանների փոփոխելիության հնարավորությունը «խաղաղ միջոցներով և ընդհանուր համաձայնությամբ»,
18. շեշտելով, որ նույն հռչակագրով «բոլոր սահմանների անձեռնմխելիության» նկատմամբ հարգանքը պայմանավորված է եղել «օրենքի իշխանության, ժողովրդավարության և մարդկային իրավունքների»
հարգանքով, ինչպես նաև «էթնիկ, ազգային խմբերի և փոքրամասնությունների իրավունքների երաշխավորմամբ», որոնցից և ոչ մեկը չի
իրականացվել ադրբեջանական պետության կողմից,
19. հիշելով, որ 1918-20թթ. և 1991-94թթ. Ադրբեջանական Հանրապետությունն իր հայազգի քաղաքացիների և բնակիչների նկատմամբ
իրականացրել է ռազմական միջոցներով էթնիկ զտման, իսկ
1920-91թթ.՝ ազգային խտրականության բիրտ քաղաքականություն,
20. չմոռանալով նաև, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի
ազատ և խաղաղ դրսևորմանը (ցույցեր, հանրահավաքներ, հանրաքվեներ, հայցադիմումներ, կոչեր և այլն) Ադրբեջանը հակադրել
է բռնի ուժ, խաղաղ բնակչության դեմ ներքին զորքերի օգտագործմամբ ձեռնարկել է ոչ համարժեք պատժիչ գործողություններ,
պետականորեն կազմակերպել է Ադրբեջանի հայ բնակիչների
ջարդեր (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլն), վարձկանների
օգտագործմամբ (ուկրաինացիներ, աֆղաններ, ռուսներ և այլն)
խաղաղ բնակչության դեմ սանձազերծել է անողոք պատերազմ և
ի վերջո խայտառակ ռազմական պարտություն է կրել,
21. ընդգծելով այն հանգամանքը, որ Ադրբեջանական ՍՍՀ-ն ԽՍՀՄից անկախացել է ԽՍՀՄ այդ ժամանակ գործող օրենսդրության
ոտնահարումով, մասնավորապես ԽՍՀՄ-ից սովետական հանրապետությունների անջատման մասին օրենքի (03.04.1990թ.) 3-րդ
հոդվածի խախտումով, որով ինքնավար միավորներին տրվում էր
առանձին հանրաքվեով իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունք,

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, գործելով
իր իրավասությունների շրջանակում (ՀՀ Սահմանադրություն,
հոդված 62), սույն հայտարարությամբ դիմում է Հայաստանի
Հանրապետության նախագահին, որպես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորի
(ՀՀ Սահմանադրություն, հոդված 49), քայլ անել Հայաստանի
Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ՝ վերականգնել Հայաստանի Հանրապե-