Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԹ. Հայաստանի նախագահը պետք Է

Լեռնային Ղարաբաղը ՀՀ մարզ հայտարարի

/հարցազրույց PanArmenian.net-ին/

Երբ 1988թ. Լեռնային Ղարաբաղում սկսվեց համազգային շարժումը, այն ընթանում էր Արցախի և Հայաստանի վերամիավորման կարգախոսի ներքո: Հարցը կայանում էր Հայաստանի Հանրապետության ինքնուրույնության խախտման մեջ նրա որոշ տարածքների առնչությամբ և, հետևաբար, ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ իրավունքները պետք է վերականգնվեին: Ցավոք, որոշ ժամանակ անց բանակցային գործընթացում, որպես դիվանագիտական զորավարժություն, ներկայացվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, ինչն իրական և զգալի արդյունքների չհանգեցրեց: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է պատմաբան, դիվանագետ, Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Ես համոզված եմ, որ հայկական կողմի համար գերադասելի և միջազգային իրավունքի տեսակետից ավելի հիմնավորված կլինի վերադառնալ ղարաբաղյան շարժման նախկին կարգախոսին՝ վերականգնել ՀՀ խախտված տարածքային իրավունքները», – նշել է պատմաբանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը երբեք Սովետական Ադրբեջանի՝ որպես առանձին հանրապետության մասը չեն եղել և չեն մտել նրա կազմի մեջ, իսկ միջազգային նորմերի լուրջ խախտումների արդյունքում փոխանցվել են Ադրբեջանի իրավասությանը:

«Լեռնային Ղարաբաղը գտնվում էր Ադրբեջանի իրավասության ներքո, բայց մտնում էր ԽՍՀՄ կազմի մեջ, քանի որ այն ժամանակ Ադրբեջանի անկախ պետություն չկար: Բացի այդ, Հարավային Կովկասի պետական սահմանների մասին վերջին փաստաթուղթը Ազգերի Լիգայի զեկույցի առաջարկն է, որը 1920թ. փետրվարի 24-ին ստորագրվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Իտալիայի ներկայացուցիչների կողմից: Դրանում ներկայացված են Հարավային Կովկասի պետական սահմանների հաստատման սկզբունքները, որոնց համաձայն պետական սահմանների հաստատումը պետք է իրականացվի