Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազգային հայտանիշով բնակչության բնակեցման սկզբունքի հիման վրա: Այսինքն, այն տարածքը, որտեղ ապրում են հայերը, հանդիսանում է Հայաստանի տարածքը», – ընդգծել է Արա Պապյանը և հաղորդել, որ այդ փաստաթուղթը հանդիսանում է մինչ այժմ ընդունված միակ միջազգային սկզբունքը տարածաշրջանում սահմանների հաստատման համար:

Ելնելով վերոհիշյալից՝ Արա Պապյանը հանդես եկավ մի առաջարկով, որի համաձայն ՀՀ Ազգային Ժողովը պետք է դիմի երկրի նախագահին, որն իր հերթին, հանդիսանալով տարածքային ամբողջականության երաշխավոր, պետք է հստակ քայլեր ձեռնարկի ՀՀ ինքնուրույնության վերականգնման համար՝ Լեռնային Ղարաբաղը հայտարարելով Հայաստանի մարզ:

25 նոյեմբերի, 2008թ.