Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նագրի մերժումն էր, քանի որ հավանությունը կհակասեր ԱՄՆ-ի արդեն իսկ ստնաձնած պարտավորություններին, որոնք բխում էին իրավարար վճռից:

Հետևաբար Հայաստանի Հանրապետության իշխանությունները որևէ ձևակերպմամբ չեն կարող օրինապես ճանաչել Կարսի պայմանագրի հետևանքով առաջացած իրավիճակը, քանի որ նման քայլը կհակասի ՀՀ միջազգային պարտավորություններին:

Կարսի պայմանագրի հետևանքների ճանաչումը, չեմ ասում Կարսի պայմանագրի, քանի որ այն ստորագրման իսկ օրից անօրինական էր, կլինի նաև Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության ոտնահարում: Ըստ ՀՀ սահմանադրության 49-դ հոդվածի «Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է»: Այսինքն, քեմալբոլշևիկյան անօրինական գործարքի ճանաչումը և օրինականացման փորձը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, քանի որ անկախ այն բանից, որ Թուրքիան 1920թ.ից ի վեր բռնազավթել է de jure Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի մի զգալի մասը, այնուհանդերձ բռնազավթումը չի կարող հիմք լինել որևէ տարածքի օրինական իրավատիրության համար, առավել ևս հանգեցնել տվյալ տարածքի տիտղոսի փոխանցմանը:

04 մայիսի, 2009թ.