Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այժմ անդրադառնանք ամենակարևոր հարցին. իսկ որտեղի՞ց այդքան փող: Ակնհայտ է, որ հարկերի հավաքման տեսանկյունից Հայաստանը երբեք Շվեյցարիա, իսկ մարդու իրավունքների տեսանկյունից՝ երբեք Շվեդիա չի դառնա: Ենթադրենք դարձավ, հետո՞: Հետո այն, որ Հայաստանի բյուջեն լավագույն դեպքում կարող է կրկնապատկվել, և մենք կհավասարվենք Ալբանիային: Արդյո՞ք մեր երազանքը հայկական Ալբանիա կառուցելն է: Իհարկե՝ ոչ: Անգամ կրկնապատիկ բյուջեի դեպքում մենք չենք կարող մեզ թույլ տալ տարեկան 2-3 մլրդ դոլար ծախսել ազգապահպան, իսկ ավելի պարզ լեզվով, վերարտադրողական ծրագրերի վրա:

Ակնհայտ է, որ այսօրվա մեր վիճակը խուլ արձագանքն է Հայոց ցեղասպանության և հայրենազրկման: Չլիներ ցեղասպանությունը, մենք կլինեինք ավելի շատ, ավելի մեծ ու բարգավաճ հայրենիքի սահմաններում: Գրեթե հարյուր տարի առաջ ցեղասպանի բարձրացրած կացինը մեր օրերում հասցրեց իր վերջին հարվածը: Մեր ազգի կենաց ծառն այլևս անկարող է ինքնուրույնաբար ապաքինելու իր վերքերը: Հետևաբար, մեր ազգային գոյության 2 մեծագույն ողբերգությունները՝ ցեղասպանությունն ու հայրենազրկումը, պիտի դառնան մեր ազգային գոյությանը նոր ավիշ հաղորդող երկու հիմնական աղբյուրները: Մենք այլընտրանք չունենք:

Սիրելի ընթերցող, հարցի ավելի հանգամանալից և մասնագիտական քննարկումը տե՛ս սույն ժողովածուի մեջ ընդգրկված «Հայկական հարցի լուծման հայեցակարգ»-ի մեջ: Մի բան բոլորիս համար պիտի պարզ լինի. հայկական հարցի լուծումը մասնագիտական մտավարժանք կամ տեսական գլուխկոտրուկ չէ: Դա հայ ժողովրդի գոյատևման միակ ուղին է: Կսկսենք առաջիկա 10 տարվա մեջ Թուրքիայից տարին 3-5 մլրդ դոլար նյութական կորուստների հատուցում և Թուրքիայի կողմից հայկական գույքի ու տարածքների օգտագործման վարձավճար ստանալ, ապա, միգուցե, դուրս կգանք ժողովրդագրական անդունդից, ապահով գոյության ու տնտեսական զարգացման հիմքեր կստեղծենք, չենք կարողանա՝ կգնանք միանալու մեր նախկին հարևաններին՝ բաբելացիներին, շումերներին և այլոց:

Առաջարկվող հայեցակարգն իրատեսական է, որովհետև ունի զորավոր իրավական հիմքեր և շահագրգիռ քաղաքական ուժեր: Սակայն մենք ոչնչի չենք հասնի, քանի դեռ մեր իրավունքների վերահաստատումն ու մեր կորուստների դիմաց հատուցման