Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ակնհայտ է, որ եթե Հայաստանն ընդունի առաջարկվող արձանագրությունները, ապա Թուրքիան ամբողջովին կստանա այն, ինչին ձգտում էր: Իսկ ի՞նչ ենք ստանալու մենք: Միթե՞ այնքան կարճատես կլինենք, որ կօրինականացնենք Հայաստանի Հանրապետության տարածքների բռնազավթումն ու մեր ազգային գույքի բռնատիրումը Թուրքիայի Հանրապետության կողմից և կզոհաբերենք մեր ժողովրդի ապագան:

Եթե վերոհիշյալ արձանագրությունները ստորագրվեն, ապա նոր Խորենացու պետք կունենանք, որպեսզի գրի. «Ողբո՛ւմ եմ քեզ, Հայո՜ց աշխարհ, ... որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, ... հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»:

31 օգոստոսի, 2009թ.