Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քային/սահմանային 314 վեճ, որոնք վերաբերում էին 112 երկրների: Եւ սա այն պարագայում, երբ այս երկրների ճնշող մեծամասնության միջև առկա են դիվանագիտական հարաբերություններ:

Ի դեպ, նշեմ նաև, որ պետությունների ու կառավարությունների փոխադարձ ճանաչումն անգամ իր մեջ չունի սահմանները ճանաչելու իրավական հետևանք: Ըստ միջազգային հանրային իրավունքի՝ ճանաչում նշանակում է միմիայն պետության կամ կառավարության ճանաչում (statehood or government): Սահմանների որոշման հարցը, ինչպես նշել էի, առանձին հարց է և ընկած է սահմանակից երկրների բացառիկ իրավասության ոլորտում և ունի այլ գործընթաց: Ըստ այդմ, սահմանները ճանաչվում են սահմանակից երկրների միջև կնքված միջպետական (երկկողմ կամ բազմակողմ) համապատասխան պայմանագրով, որն անպայմանորեն պիտի պարունակի սահմանագծի նկարագրությունը կամ պիտի հղում կատարի այդ նկարագրությունը պարունակող մեկ այլ օրինական փաստաթղթին:

Այսօր մեր պարագայում, մենք գրեթե ունենք երկրորդ տարբերակը, երբ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 5-րդ կետով փորձ է արվում սովետա-թուրքական սահմանի հայաստանյան հատվածն ամրագրել որպես Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահման: Գրում եմ գրեթե ունենք, որովհետև, թեև նշյալ կետով վկայակոչվում են միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերը, որոնք որոշել են (define), այդ սահմանը, սակայն այդպիսիք բնավ չկան: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև սահմանը որոշվել է ոչ թե պայմանագրով, այլ իրավարար վճռով, 22 նոյեմբերի, 1920թ. (arbitral award):

Հայաստանի և Թուրքիայի ընդհանուր սահմանն իբր որոշող, այսինքն՝ սահմանի նկարագրական մասը պարունակող և «պայմանագիր» անունն ունեցող 3 փաստաթուղթ կա՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը (03.12.1920թ.), Մոսկվայի պայմանագիրը (16.03.1921թ.) և Կարսի պայմանագիրը (13.10.1921թ.): Թեև այս 3 փաստաթղթերն էլ ունեն «պայմանագիր» անվանումը, այսուհանդերձ նրանցից և ոչ մեկը միջազգային իրավունքի տեսանկյունից պայմանագիր չէ: Նշյալ բոլոր պայմանագրերը կնքած կողմերից և ոչ մեկը կնքելու պահին չի ունեցել նման լիազորություն, այսինքն՝ չի եղել միջազգայնորեն ճանաչված