Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ: Նշյալ պայմանագրերից և ոչ մեկը չի կնքվել Թուրքիայի կողմից, այլ կնքվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարության կողմից, որը 1920-21թթ. ընդամենը ապստամբական շարժման գործադիր մարմին է եղել: Միջազգային իրավունքի և գործող սահմանադրության տեսանկյունից այդ ժամանակ երկրի սուվերենն ու օրինական իշխանությունը սուլթան-խալիֆն էր: Նա երկիրը լքել է միայն 1922թ. նոյեմբերին, ի դեպ՝ առանց գահից հրաժարվելու, իսկ Թուրքիայի Հանրապետությունը հռչակվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին: Հետևաբար, քեմալականների օրինական իշխանության մասին կարելի է խոսել միայն ամենաշուտը 1922-1923թթ. հետո:

Ուզում եմ անդրադառնալ նաև Կարսի պայմանագրին: Չգիտեմ, թե արձանագրության մեջ հիշատակվող սահմանը որոշող համապատասխան պայմանագրեր (ուշադրություն դարձրեք հոգնակի թվին) ասելով հայկական կողմն ի՞նչ նկատի ունի, սակայն ոչ հայկական կողմերը, շեշտում եմ կողմերը, առաջին հերթին նկատի ունեն Կարսի պայմանագիրը: Դրա մասին ես տեղեկություն ունեմ նաև ոչ հայկական դիվանագիտական աղբյուրներից:

Կարսի պայմանագիրը երկկողմ պայմանագիր է, որը մի կողմից ստորագրվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարության, մյուս կողմից՝ Հայկական ՍՍՀ, Վրացական ՍՍՀ և Ադրբեջանական ՍՍՀ միջև, ՌՍՖՍՀ մասնակցությամբ (Այս վերջին ձևակերպումը մինչև հիմա ինձ համար անհասկանալի է): Թուրքական կողմի կարգավիճակի, ավելի ճիշտ՝ կարգավիճակի բացակայության մասին, արդեն խոսեցինք:

Անդրադառնանք սովետական հանրապետությունների՝ մասնավորապես Հայկական ՍՍՀ կարգավիճակին: Ըստ միջազգային իրավունքի մասնագետների3 (չշփոթել սովետական քարոզիչների հետ)՝ սովետական հանրապետությունները երբևէ չեն ունեցել միջազգային ինքնություն (international personality), չեն հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտ, հետևաբար իրավասու չեն եղել կնքելու միջպետական պայմանագրեր: Մասնավորապես ԱՄՆ Սենատը 1924թ. հունիսի 3-ին ընդունել է №245 բանաձևը, որում հստակորեն նշել է, որ Հայկական պետությունը կործանվել է Սովետական Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ գործունեության արդյունքում (Turkey joined with Soviet Russia in the destruction of the Armenian State):4 ԱՄՆ բազմիցս պաշտոնապես