Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերահաստատել է իր այս դիրքորոշումը: Եթե 1921թ. չի եղել հայոց պետություն, ինչպե՞ս էր այն կարող պայմանագիր կնքել:

Այսպիսով, ակնհայտ է, որ 1921թ. հոկտեմբերին ստորագրված Կարսի պայմանագիրը, ինչպես նաև դրան նախորդած Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերը, կնքվել են միջազգային իրավունքի անբեկանելի հիմնարար մի շարք սկզբունքների՝ jus cogens-ների կոպիտ խախտումով: Հետևաբար կնքման պահից դրանք անվավեր են, քանի որ Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի՝ 1969թ. կոնվենցիայի 53-րդ հոդվածը (Vienna Convention on Law of Treaties, Vienna, 1969), միանշանակորեն ամրագրում է, որ «պայմանագիրն անվավեր է, եթե կնքելու պահին այն հակասել է միջազգային ընդհանուր իրավունքի որևէ անբեկանելի հիմնադրույթի» (այսինքն՝ jus cogens-ի):

Անօրինական փաստաթղթերը չեն կարող օրինական սահմանի հիմք հանդիսանալ:

Հղումներ և ծանոթագրություն

  1. The Encyclopedia of International Boundaries (ed. Biger G. in collab. with The International Boundaries Research Unit), University of Durham, England, 1995.
  2. Bothe M. Boundaries. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of the Public International Law, Amsterdam, 1992, v. I, p. 448.
  3. Hazard J.N. Soviet Republics in International Law. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of Public International Law. Amsterdam, 2000, v. IV, p. 525-9.
  4. The Armenian Review, vol. 30, No. 3-119, 1977, p. 286.
  5. Aust A. Modern Treaty Law and Practice. Cambridge, 2000, p. 382.
03 սեպտեմբերի, 2009թ.