Jump to content

Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անդամակցության հարցի հետ կապելը «չարաբաստիկ է գործնական և սխալ է իրավական տեսության առումներով»:

Նշյալ պարզաբանումը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ S/1466 գրություն՝ «Հուշագիր ՄԱԿ-ում ներկայացված լինելու խնդրի իրավական հարցերի վերաբերյալ» (United Nations Security Council, Memorandum on the Legal Aspects of the Problem of Representation in the United Nations, General, S/1466, 9 March 1950) վերնագրով հրապարակվել է հաջորդ օրը՝ 1950թ. մարտի 9-ին, այսինքն՝ դրան տրվել է ՄԱԿ-ի շրջանակում հնարավոր ամենաբարձր իրավական կարգավիճակը:

Հուշագիրը նաև վերահաստատել է միջազգային հանրային իրավունքի մեջ հնուց ի վեր գոյություն ունեցող այն հիմնադրույթը, որ «Նոր պետության կամ գոյություն ունեցող պետության նոր կառավարության ճանաչումը միակողմանի գործողություն է, որը ճանաչող կառավարությունը կարող է շնորհել կամ մերժել»: Այսինքն՝ պետության ճանաչումը ՄԱԿ-ին անդամակցելու նախապայման է և ոչ թե հետևանք: Դրա վկայությունն է նաև այն, որ այսօր էլ ՄԱԿ-ում ներկայացված են երկրներ, որոնք չունեն փոխադարձ ճանաչում:

Ակնհայտ է, որ եթե անդամակցումը ՄԱԿ-ին ընդհանրապես չունի ճանաչման գործառույթ և չի առաջացնում ճանաչման որևէ իրավական հետևանք, ապա ինչպե՞ս կարող է նույն գործողությունը ճանաչել կամ չճանաչել պետությունների սահմանները:

09 սեպտեմբերի, 2009թ.