Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարց է: Սակայն միանշանակ է, որ սրանով Թուրքիան իրավունք է ստանում վերահսկելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Արձանագրության նման հանձնառությամբ ՀՀ-ն չի կարող «սատար կանգնել» ցեղասպանության ճանաչման գործընթացին, քանի որ նման քաղաքականությունը «անհարիր կլինի բարիդրացիական հարաբերությունների ոգուն»:

Նման հանձնառությունը հակասության մեջ է մտնում Հայաստանի անկախության հռչակագրի մեջ ամրագրված և Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ վկայակոչված հիմնարար սկզբունքներից և համազգային նպատակներից առնվազն մեկին, հետևաբար հակասահմանադրական է:

14 սեպտեմբերի, 2009թ.