Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բնագրում թվարկված սկզբունքները «հարգելու» (to respect) պարտավորությունից բացի կա նաև «հարգանքն ապահովելու» (to ensure respect) պարտավորություն, որը չկա հայերեն թարգմանության մեջ: Սա հավելյալ պարտավորություն է: Այն դյուրությամբ կարող է մեկնաբանվել որպես ԼՂՀ-ին՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունն և սահմանների անխախտելիությունն» հարգել տալու Հայաստանի Հանրապետության պարտավորություն:

Բնագրում խոսքը ոչ թե «իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունների» մասին է, ինչպես ներկայացված է թարգմանության մեջ, այլ «երկկողմ և միջազգային հարաբերություններում իրենց ունեցած» պարտավորության: Այսինքն՝ խոսքը ոչ միայն հայ-թուրքական երկկողմ հարաբերություններում ստանձնվող պարտավորության, այլև ցանկացած այլ երկկողմ հարաբերություններում «տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու» և, առանձնահատուկ ուզում եմ շեշտել, «հարգանքն ապահովելու» ՀՀ պարտավորության մասին է: Սա խոսում է նախորդ կետում արտահայտած ցավալի եզրակացության օգտին:

Բնագրում «հարգելու և հարգանքն ապահովելու պարտավորությունը» ընկալվում է որպես մեկ միասնական պարտավորություն, ուստի պարտավորություն (commitment) բառը եզակի թվով է, այլ ոչ թե պարտավորություններ, ինչպես ներկայացված հայերեն թարգմանության մեջ է:

Այսինքն՝ վերոհիշյալ արձանագրության երրորդ կետով Հայաստանի

Հանրապետությունը անվերապահորեն պարտավորվում է.
ա) Հարգել Թուրքիայի տարածքային ամբողջականության և
սահմանների անխախտելիության սկզբունքները;
բ) Երկկողմ, օրինակ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններում,
հարգել տարածքային ամբողջականության և սահմանների
անխախտելիության սկզբունքները;
գ) Երկկողմ, օրինակ ԼՂՀ հետ ունեցած հարաբերություններում
«ապահովել հարգանքը» տարածքային ամբողջականության
և սահմանների անխախտելիության սկզբունքների նկատմամբ:

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության երրորդ կետը ուղղակիորեն