Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տատության (NATO Defence College) 72 ուսանողների (ցածրագույն զինվորական աստիճանը՝ գնդապետ, ցածրագույն դիվանագիտական աստիճանը՝ խորհրդական) հարցրել էին. «Արդյո՞ք ձեր կյանքի օրոք հնարավոր է երկու Գերմանիաների միավորումը», – 72-ից 72ը ասել էր՝ ՈՉ: Վեց ամիս հետո (1989թ. նոյեմբերի 9-ին) Գերմանիաներն արդեն միացած էին, իսկ մեկուկես տարի հետո (1990թ. հոկտեմբերի 3-ին)՝ պաշտոնապես միավորված:

Այո՛, այսօր մեր երկիրը ծանր վիճակի մեջ է, ավելի ծանր, քան շատերն են պատկերացնում կամ ներկայացնում: Այսուհանդերձ, դրա մեղավորը մեր զավակները չեն: Մեղավորը մենք ենք: Հետևաբար, մենք իրավունք չունենք մեր զավակների հաշվին լուծել մեր խնդիրները: Մենք իրավունք չունենք նրանց համար փակել ապագա հնարավորությունների դուռը:

Արձանագրությունները ելք չեն իրավիճակից: Հնդկացիների նման չտանք մեր հայրենիքը փայլփլուն ուլունքների դիմաց:

19 սեպտեմբերի, 2009թ.