օրն ուժի մեջ մտնելու նախապայման: Հետևաբար, դրանք երկմիասնության մեջ են, այսինքն, եթե արձանագրություններից թեկուզև մեկում առկա է անընդունելի գեթ մի կետ, ուրեմն անընդունելի են երկու արձանագրություններն էլ ամբողջությամբ: Չի կարող լինել «ընդհանուր առմամբ ընդունելի են, բայց կան մասնավոր մտահոգություններ» և նման ձևակերպումներ: Միջազգային փաստաթուղթը կուսակցական որոշում չէ:
Հանգամանք 4. Նշյալ արձանագրությունները նախաստորագրված են: Այսինքն՝ դրանց տեքստերը, համաձայն Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 10-րդ հոդվածի, վերջնականապես հաստատված են (authenticated) և ենթակա չեն փոփոխության (authentic and definitive): Հետևաբար, արձանագրությունները կարելի է կա՛մ ընդունել, կա՛մ մերժել՝ ամբողջությամբ: Եկե՛ք իզուր ժամանակ չվատնենք զանազան առաջարկների վրա, և թող յուրաքանչյուրս իր հերթին հստակ արտահայտի իր դիրքորոշումը ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ:
Ես միանգամից ասեմ հետևյալը. հաշվի առնելով, որ ներկայացված արձանագրությունները՝
- խախտում են ՀՀ de jure տարածքային ամբողջականությունը, ոտնահարում են միջազգային իրավունքի մի շարք հիմնադրույթներ, հակասում են ՀՀ սահմանադրությանը և գործող օրենսդրությանը,
- սակարկության առարկա են դարձնում ՀՀ և հայ ժողովրդի շահերը, իրավունքներն ու ազգային մեծագույն ողբերգությունը, խիստ կասկածելի, միայն ենթադրյալ տնտեսական շահի համար մեզ զրկում են ապագայում մեր զարգացման հնարավոր միջոցներից և վտանգի են ենթարկում ՀՀ բուն իսկ գոյությունը,
- չեն ապահովում բանակցությունների նպատակ հայտարարված
լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի երաշխավորված բացումն ու բաց մնալը, ուստի ես կտրականապես դեմ եմ այս արձանագրությունները ստորագրելուն:
Եւ քանի որ վերջին 30 օրվա ընթացքում քննարկվող հարցի շուրջ գրել և հրապարակել եմ մոտ 30 հաղորդում և հոդված, հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ միայն մեկական պարբերությամբ կանդրադառնամ արձանագրությունները մերժելու հիմքերին: Կան նախաստորագրված արձանագրությունները մերժելու քաղաքական, տնտեսական, բարոյական, իրավական և այլ հիմքեր: