Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հաշվի առնելով, որ իրավական առումը հարցի համեմատաբար քիչ շոշափվող կողմն է՝ այստեղ ես կթվեմ արձանագրությունները մերժելու ընդամենը մի քանի իրավական հիմք.

  1. Արձանագրությունները չեն կարող ստորագրվել, որովհետև

հակասում են միջազգային օրենքին: Կողմերը չեն կարող երկկողմ համաձայնությամբ բեկանել կամ փոփոխության ենթարկել, այսպես կոչված, հայ-թուրքական սահմանի վերաբերյալ բազմակողմ իրավական փաստաթուղթը, այն է՝ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: Իրավարար վճիռները վերջնական են և ենթակա չեն բեկանման: Կողմերը չեն կարող սովետա-թուրքական սահմանի հայաստանյան հատվածը «հաստատել» որպես երկու երկրների սահման՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի տեսանկյունից անվավեր (void), այսպես կոչված, «համապատասխան պայմանագրեր»:

  1. Արձանագրությունները չեն կարող ստորագրվել, որովհետև

հակասում են ՀՀ սահմանադրությանը: Հայաստանը չի կարող ստանձնել պարտավորություններ, որոնք սահմանափակում են նրա միջազգային գործունեությունը և հակասության մեջ են մտնում սահմանադրորեն ամրագրված պարտավորությանը, այն է. «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին» սատար կանգնելուն:

  1. Արձանագրությունները չեն կարող ստորագրվել, քանզի

դրանց մեջ առկա են մի շարք իրավական թերություններ: Մասնավորապես, միջազգային իրավունքի՝ «ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման» առաջնային սկզբունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ կետում, անտեսված է, փոխարենը, չգիտես՝ ինչի հիման վրա, որպես սկզբունքներ են հայտարարվել «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու» և «սահմանների անձեռնմխելիության» մասին դատողությունները: Նման սկզբունքներ, ընդհանրապես, կրկնո՛ւմ եմ, ընդհանրապես չկան ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Դրանք բացակայում են նաև միջազգային իրավունքի սկզբունքներն ամրագրած «Պետությունների միջև՝ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, բարեկամական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզբունքների մասին 1970թ. հռչակագրում»: Ինչ վերաբերում է Դիվանագի-