Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության մեջ հիշատակված «տարածքային ամբողջականության» սկզբունքին, ապա անհրաժեշտ է նշել, որ նման բացարձակ և անվերապահ սկզբունք չկա միջազգային իրավունքի մեջ: ՄԱԿ-ի կանոնադրությունը (հոդված 2, կետ 4) կոչ է անում ՄԱԿ անդամ երկրներին ձեռնպահ մնալ «տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ կիրառումից»: Այսինքն՝ խոսվում է արտաքին ուժի բացառման մասին և բնավ կապ չունի առանձնացող հանրության կողմից իր ինքնորոշման իրավունքի կենսագործման, այսինքն՝ սեփական տարածքով անջատվելու հետ:

4. Արձանագրությունները չեն կարող ստորագրվել, որովհետև նշյալ փաստաթղթերում կամայական մոտեցում է ցուցաբերված միջազգային փաստաթղթերի ընտրության, ինչպես նաև դրանցում առկա դրույթների վկայակոչման հարցում: Այսպես, Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրության մեջ վկայակոչված է Հելսինկիի եզրափակիչ ակտը: Հասկանալի չէ, թե ինչո՞ւ: Այդ ակտն ունի խիստ սահմանափակ իրավական ընդգրկում. այն վերաբերում է Երկրորդ աշխարհամարտից հետո, Երկրորդ աշխարհամարտի հետևանքով Եվրոպայում առաջացած իրավիճակին և սահմաններին:[1] Այսպես կոչված, հայ-թուրքական սահմանը Երկրորդ աշխարհամարտից հետո չի առաջացել, հետևաբար, այն դուրս է վերոհիշյալ փաստաթղթի և՛ ընդգրկման, և՛ լիազորությունների շրջանակից: Բացի այդ, Ակտն ընդհանրապես պայմանագիր չէ, հետևաբար այն չունի կատարման համար պարտադիր իրավական ուժ:[2]

5. Այսուհանդերձ, քանի որ Հելսինկիի եզրափակիչ ակտի որոշ սկզբունքներ վկայակոչված են Դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության մեջ, անդրադառնանք Եզրափակիչ ակտի սկզբունքներին: Նշյալ փաստաթղթի առաջին գլուխը՝ որպես մասնակից պետությունների միջև հարաբերությունների ուղենշային սկզբունքներ (Principles Guiding Relations between Participating States), շեշտում եմ, ոչ թե միջազգային իրավունքի սկզբունքներ, այլ միայն միջպետական

  1. Massimo Coccia, Helsinki Conference and Final Act, Encyclopedia of Public International Law, v. 2, Amsterdam, 1995, p. 693.
  2. Նույն տեղում, էջ 694-695: