ամբողջությունն է»: Հիշյալ օրենքով սահմանված ընթացակարգը պահանջում է, որ մինչ պայմանագրի նախաստորագրումը, պայմանագիրը պետք է անցնի պաշտոնական նախաձեռնման, ծանուցման, ներպետական համաձայնեցման, այն է՝ շահագրգիռ գերատեսչությունների կողմից վերամշակման և լրամշակման փուլերի միջով: Որքան ինձ հայտնի է, օրենքի այս պահանջը չի պահպանվել կամ պահպանվել է մասամբ և խիստ թերություններով:
Հարգարժա՛ն ներկաներ,
Ասում են՝ ժամանակին Նադիր շահը մի կարգ էր սահմանել. ամեն քաղաք մտնելիս քաղաքի կայազորը պարտավոր էր թնդանոթային համազարկով դիմավորել նրան: Երբ մի քաղաքում նրան համազարկով չեն դիմավորում, նա կանչում է կայազորի պետին և հարցնում պատճառը: Զինվորականը պատասխանում է. – Թագավորն ապրած կենա, հազար ու մի պատճառ կա, բայց առաջինն այն է, որ թնդանոթ չունենք: – Այդ մի պատճառն էլ բավական է, – լինում է շահի պատասխանը:
Հիմա մերն է: Կարելի է ևս մի քանի տասնյակ քաղաքական, բարոյական, տնտեսական, ապահովական, մշակութային, ռազմական և այլ բնույթի պատճառներ բերել, թե ինչո՞ւ պետք է հրաժարվել խնդրո առարկա արձանագրություններից և սկսել նոր գործընթաց: Սակայն կարծում եմ, որ վերոհիշյալ պատճառներից յուրաքանչյուրը բավական է՝ չստորագրելու ներկայացված արձանագրությունները:
Չստորագրելու պարագայում հնարավոր է, որ խնդիրներ ունենանք, սակայն դրանք կլինեն կարճաժամկետ և, ամենակարևորը, անցողիկ: Ստորագրելու պարագայում մենք դարձյալ խնդիրներ կունենանք, սակայն դրանք կլինեն մնայուն և ճակատագրական:
Շնորհակալություն: