Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դուք ճիշտ չեք: ԽՍՀՄ իրավահաջորդը Ռուսաստանի Դաշնությունն է: Նայե՛ք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմին: Միջազգային ինքնությունը (international personality) չի կարող տրոհվել: Երբ, օրինակ, Հնդկաստանը տրոհվեց Հնդկաստանի և Պակիստանի, ինքնությունը չբաժանվեց: Այն ժառանգեց Հնդկաստանը, իսկ Պակիստանը ստիպված էր քայլ առ քայլ կերտել իր միջազգային ինքնությունը, այսինքն ստորագրել պայմանագրեր, հաստատել հարաբերություններ: Երբ Պակիստանից բաժանվեց Բանգլադեշը, Պակիստանի ինքնությունը չտրոհվեց և Բանգլադեշը սկսեց սեփական միջազգային ինքնության կերտումը:

ԽՍՀՄ տրոհման պարագայում էլ ինքնության անվերապահ ժառանգորդը ՌԴ-ն էր, բայց ոչ երբեք՝ Հայաստանը: Նորաստեղծ Հայաստանը, ինչպես նաև մյուս նորանկախ երկրները, ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագրի 12-րդ հոդվածով hռչակել են սոսկ հետևյալը. «Բարձր պայմանավորվող կողմերը երաշխավորում են նախկին ՍՍՀ Միության պայմանագրերից և համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը»: Այսինքն՝ նորաստեղծ պետությունները ստանձնել են որոշակի վարքականոնային պարտավորություններ, սակայն սա չի նշանակում, որ սկսել են մաս կազմել ԽՍՀՄ կնքած պայմանագրերին: Հակառակ պարագայում, ՀՀ կարիք չէր ունենա մեկ առ մեկ կամ միանալու բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, պայմանագրերի, արձանագրությունների, որոնց վաղուց ի վեր մաս էր հանդիսանում ԽՍՀՄ-ը: Օրինակ, ՀՀ-ն այս օրերին հաճախ հիշատակվող Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային (1961թ.) միացել է 1993թ. հուլիսի 23-ին, այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ը (ներկայումս՝ ՌԴ) նշյալ կոնվենցիային մաս է կազմել 1964թ. փետրվարի 11-ից:

ԽՍՀՄ պարագայում գործել է tabula rasa-ի (մաքուր տախտակի) սկզբունքը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից Հարավային Կովկասի երկրները եղել են բռնատիրված երկրներ, որովհետև երբ 1920/21թ. բոլշևիկյան Ռուսաստանը վերանվաճեց Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, դրանք արդեն ճանաչված երկրներ էին: Ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ պայմանագրերի իրավահաջորդը չէ, («երկրի համար ընդհանրապես իրավական հիմք չի կարող առաջացնել որևէ պայմանագիր կամ պարտավորություն, եթե տվյալ երկրի պաշտոնյաները բացահայտորեն գործել են օտար ուժի