Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գ. Հայկական հարցի լուծման

իրավական հիմքերն ու ուղիները

/ելույթ Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ/

Հարգելի՛ ներկաներ, մեծարգո՛ բարեկամներ, Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բախտորոշ ճամփաբաժանի առաջ: Մեր հետագա քայլերից է կախված, թե մեզ համար ինչպիսին կլինեն առաջիկա տարիները՝ կորուստների, թե՞ ձեռքբերումների: Մեր առջև ծառացել է առկա մարտահրավերները չեզոքացնելու և դրանք դրականորեն հեղաշրջելու հրամայականը:

Քանի որ ՀՀ-ի, ինչպես նաև հայ ժողովրդի հավաքական ներուժը քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներում զիջում է, և առայժմ զիջելու է, Թուրքիայի ու Ադրբեջանի ընդհանուր ներուժին, ուստի անհրաժեշտ է պայքարի ու դիմակայության ողջ գործընթացը տեղափոխել այլ ոլորտ, ուր ՀՀ-ն ոչ միայն չի զիջում նրանց, այլև ունի շոշափելի առավելություն:

Այսինքն, անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխել իրավական դաշտ և այդ հարաբերություններում
առկա բոլոր խնդիրներին տալ իրավական լուծումներ և
ձևակերպումներ:

Միևնույն ժամանակ, հայաստանաբնակ ժողովրդի մեջ հետևողական աշխատանքով պետք է հաստատել այն ըմբռնումը, որ Հայ դատի նպատակները սերտորեն և ամիջականորեն վերաբերում են ՀՀ-ի ոչ միայն ներկային, այլև՝ ապագային: Անհրաժեշտ է համոզիչ փաստարկներով ցույց տալ, որ մեր առջև ծառացած արտաքին մարտահրավերների մի զգալի մասը հնարավոր կլինի չեզոքացնել միմիայն մեր հարևանների վրա նոր և ազդեցիկ լծակների ձեռք բերումով: Ընդ որում, պետք է հիմնավորել, որ նման հնարավորություն մեզ կարող է ընձեռել Հայ դատի հաջող ելքը, այսինքն՝ de jure ՀՀ-ի մաս կազմող, սակայն առայժմ թուրքական ռազմակալության տակ գտնվող տարածքների վրա մեր իրավունքների վերահաստատումը: Իսկ սա անելու համար կա միանգամայն իրատեսական և իրագործելի ուղի: Ասածներս հստակ պատկերացնելու համար հարկ է միջազգային իրավունքի տեսանկյունից վերլուծել բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում