Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նակցված և 18 ճանաչված պետությունների կողմից ստորագրված միջազգային փաստաթուղթը (Սևրի պայմանագիրը): Միթե՞ Դուք կարծում եք, որ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտն օրինական փաստաթուղթ է: Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև 2 երկիր՝ տվյալ դեպքում ԽՍՀՄ և Գերմանիան, չէին կարող որոշել 3-րդ երկրների սահմանները: Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ 2 խռովարարական շարժում, ինչպիսիք էին, կրկնում եմ, բոլշևիկներն ու քեմալականները 1921թ., իրավասու էին Մոսկվայում որոշելու մեկ այլ երկրի՝ թեկուզև բռնազավթված ՀՀ-ի, սահմանի հարցը:

Միթե՞ Դուք կարծում եք, որ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունները, երբևէ, ըստ միջազգային իրավունքի, ունեցել են պայմանագիր կնքելու կարողություն (capacity to make treaties under international law): Իհարկե՝ ոչ: 1920թ. ապրիլից (Ադրբեջան), 1920թ. դեկտեմբերից (Հայաստան) և 1921թ. փետրվարից (Վրաստան) ի վեր այս երկրները եղել են պարզապես տարբեր վարչատարածքային միավորների տեսքով ռուսական բոլշևիզմի կողմից բռնազավթված տարածքներ: Հայաստանի պարագայում ԱՄՆ Սենատը 1924թ. հունիսի 3-ին իր ընդունած #245 բանաձևով միանշանակորեն արձանագրել է դա. «Հայկական պետությունը կործանվել է Սովետական Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ գործունեության արդյունքում» (Turkey joined with Soviet Russia in the destruction of the Armenian State): Եթե 1920թ. դեկտեմբերի 2-ից չկար Հայաստանի Հանրապետությունը, ինչպե՞ս էր այն կարող 1921թ. հոկտեմբերին Կարսում միջազգային պայմանագիր կնքել:

Միջազգային իրավունքի անվիճելի նորմ է, որ զավթիչների գործողությունները իրավական հետևանք չեն ստեղծում նվաճված երկրների համար. «բռնազավթման ժամանակ երկրի տարածքի որևէ մասի զիջում հետևանազուրկ է (a cession of territory during occupation is not effective): Սրա մասին երկու կարծիք լինել չի կարող:

Այն, որ արձանագրությունները չեն օրինականացնում Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած իրավիճակը և չեն ճանաչում որևէ սահման միանշանակորեն, արձանագրված է ՀՀ նախագահ պրն. Սերժ Սարգսյանի 2009թ. հոկտեմբերի 10-ի ուղերձի մեջ: Նա հստակորեն հայտարարում է. «Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը», ինչպես նաև.