Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման գերակա միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»:

Պարզ և հստակ:

Հիմա տեսնենք, թե որն է այն «գերակա միջազգային իրավունքը», որի համաձայն «Հայաստանի և Թուքիայի սահմանների հարցը ենթակա է լուծման»:

Սա հասկանալու համար պետք է վերադառնանք ոչ վաղ անցյալի այն կարճատև ժամանակահատվածին, երբ ՀՀ-ն որպես պետություն միջազգային հանրության կողմից ձեռք էր բերում իր ճանաչումը: Երբ Փարիզի խաղաղության վեհաժողովի Գերագույն խորհուրդը (Supreme Council) 1920թ. հունվարի 19-ին, հանձինս Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի և Իտալիայի, ճանաչեց ՀՀ-ն, դա արեց որոշակի պայմանով՝ ՀՀ սահմանները պետք է որոշվեին հետագայում: Նույն պայմանով 1920թ. ապրիլի 23-ին ՀՀ-ն ճանաչեց նաև ԱՄՆ:

ՀՀ սահմանների մեջ, բնականաբար, կարևորագույնը հայ-թուրքական սահմանի հարցն էր: Ուստի, Փարիզի վեհաժողովի Սան Ռեմոյի նիստը, ի շարս այլ հարցերի, 1920թ. ապրիլի 24-27-ին քննության առավ այդ հարցը և ապրիլի 26-ին պաշտոնապես դիմեց ԱՄՆ նախագահ Վիլսոնին, որպեսզի վերջինս իրավարարությամբ վճռի Հայաստանի սահմանները (to arbitrate the frontiers of Armenia): 1920թ. մայիսի 17-ին նախագահ Վիլսոնը տվեց իր դրական պատասխանը և ստանձնեց Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարարի պարտականություններն ու լիազորությունը: Հատուկ ուզում եմ շեշտել, որ սա Սևրի պայմանագիրը ստորագրելուց (10 օգոստոսի, 1920թ.) գրեթե 3 ամիս առաջ էր: Կլիներ Սևրի պայմանագիրը, թե՝ ոչ, իրավարարության օրինական հայցադիմումը (compromis) կար, հետևաբար Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող իրավարար վճիռը կայացվելու էր: Ուրիշ բան, որ Սևրի պայմանագիրը պարունակում է ևս մեկ՝ լրացուցիչ, հայցադիմում: Հարկ եմ համարում նշել, որ հայցադիմումների (compromis) վավերականության (validity) համար բավարար է միայն լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները, և հայցադիմումները վավերացման (ratification) կարիք չունեն:

Ըստ այդմ, Սան Ռեմոյի (26 ապրիլի, 1920թ.), ինչպես նաև Սևրի (10 օգոստոսի, 1920թ.) հայցադիմումների (compromis) հիման վրա, ԱՄՆ նախագահ Վիլսոնը 1920թ. նոյեմբերի 22-ին կայացրեց