Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թուրքիան դուրս գա Հյուսիսային Կիպրոսից, դա չի նշանակում, որ նրանք տարածքային պահանջներ ունեն Թուրքիայի նկատմամբ:

Ներկայումս մենք շատ ուժեղ իրավական հիմքեր ունենք տարածքային պահանջատիրության համար: Առ այսօր ՀՀ-ը պահպանում է նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների մեծ մասի վրա իր տիտղոսը: Իրավական տեսանկյունից թուրքական ներկայությունն այդ տարածքում ոչ այլ ինչ է, քան բռնազավթում: Այսինքն՝ այն նույն կարգավիճակը, որն այսօր Թուրքիան ունի Հյուսիսային Կիպրոսում: Վավերացնելով արձանագրությունները՝ մենք կվավերացնենք նաև թուրքական բռնազավթումը: Այսինքն՝ մենք կօրինականացնենք Հայոց ցեղասպանության հետևանքները, քանի որ այսօրվա de facto իրավիճակը Ցեղասպանության հետևանք է:

Hetq.am – Երկու երկրների կողմից արձանագրությունների
վավերացումն ի՞նչ ազդեցություն և հետևանքներ կունենա Հայաստանի
համար Արցախի հիմնահարցում:
Ա.Պ. – Թուրքիան, համարելով, որ լուծել է իր հարցերը Հայաստանի
հետ, ամբողջովին կկենտրոնանա Ղարաբաղի վրա: Նա նոր լծակներ
ձեռք կբերի Հայաստանի ներսում, հետևաբար ավելի ազդեցիկ կլինի
Ղարաբաղի հարցում: Արձանագրությունները ճանաչում են
«տարածքային ամբողջականության և սահմանների
անձեռնմխելիության սկզբունքները» ոչ միայն երկկողմ, այլև միջազգային հարաբերություններում (1-ին արձանագրություն, կետ 3): Այս
կետը Թուրքիային հնարավորություն կտա ուղղակիորեն միջամտելու
հայ-ադրբեջանական հարաբերություններին:
Hetq.am – Եթե արձանագրությունները վավերացնի երկրներից
միայն մեկը՝ Հայաստանը կամ Թուրքիան, ապա այս դեպքում ի՞նչ
հետևանքներ կլինեն: Ձեր գնահատմամբ, ի՞նչ հետևանքներ
կլինեն, եթե ոչ Հայաստանի և ոչ Թուրքիայի խորհրդարանը
չվավերացնի արձանագրությունները:
Ա.Պ. – Եթե կողմերից մեկը կամ երկու կողմերն էլ չվավերացնեն
արձանագրությունները, ապա դրանք ուժի մեջ չեն մտնի: Ոչինչ էլ
տեղի չի ունենա: Կշարունակենք ապրել, ինչպես ապրում էինք մինչև
արձանագրությունների ի հայտ գալը: Կխուսափենք հետագա մեծ
կորուստներից և ցնցումներից: Ուզում եմ շեշտել, որ սրանք սովորական միջպետական փաստաթղթեր չեն: Սրանք հայոց էական շահե-