Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րին առնչվող միջազգային պարտավորություններ են: Արձանագրություններն ուժի մեջ մտնելու պարագայում՝ Սերժ Սարգսյանը ձեռք կբերի ոչ միայն նորանոր քաղաքական հակառակորդներ, այլև բազմաթիվ անձնական թշնամիներ: Շատերը պիտի համարեն, որ իրենց ողջ կյանքի գործը ոչնչի համար տրվել է թուրքերին:

Hetq.am – Ձեր գնահատմամբ՝ վերոնշյալ 4 տարբերակից ո՞րն է ավելի հավանական:

Ա.Պ. – Հավանական եմ համարում, որ երկու կողմերն էլ կվավերացնեն արձանագրությունները: Թուրքերը լավ են հասկանում, որ նման հնարավորություն հարյուր տարին մեկ է լինում: Նրանք ոչնչի դիմաց ստանում են ավելին, քան կարող էին մինչևիսկ երազել մի քանի տարի առաջ: Հայոց խորհրդարանը, ընդհանուր առմամբ, սկզբունքներ և համոզումներ չունեցող մարդկանց հավաքածու է: Նրանք երբեք անձնական բարեկեցությունը չեն վտանգի հանուն հայրենիքի: Նրանք կծախեն հայրենիքը և դա կփաթեթավորեն հայրենասիրական բառերով: Իրավիճակն այնքան է անհեթեթ, որ երբեմն ինձ թվում է, թե այս ամենը իրականություն չէ: Ուզում եմ արթնանալ, բայց չի ստացվում:

29 հոկտեմբերի, 2009թ.