Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետաքրքրող հարցի վերաբերյալ տվել է հետևյալ մեկնաբանությունը. «որևէ դատական գործում որոշելը՝ ի՞նչն է ողջամիտը և անաչառը, պետք է կախված լինի տվյալ գործի հանգամանքներից» (“what is reasonable and equitable in any given case must be depend on its circumstances”): Այսինքն, ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը միանշանակորեն ամրագրել է, որ «ողջամիտ» հասկացությունը խիստ հարաբերական է և միջազգային հանրային իրավունքի մեջ այն չի կարող ունենալ համընդգրկուն և միանշանակ մեկնաբանություն:

Այսինքն, եթե հայկական կողմի համար «ողջամիտ» ժամանակահատվածը տրամաբանորեն, օրինակ, կարող է լինել 3 ամիսը, ապա նույնքան տրամաբանորեն «ողջամիտը» թուրքական կողմի համար կարող է լինել 3 տարին:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Basic Documents in International Law (ed. Brownlie I.), Oxford, 1989, p. 323.
  2. Corten O. The Notion of “Reasonable” in International Legal Discourse, Reason and Contradictions. Int Compar Law Quart 1999;48(3):613.
  3. Continental Shelf (Tunisia/Libyan Arab Jamahiriya) I.C.J. Re. 1982, §60.
04 հունվարի, 2010թ.