Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րապոլի, Մոսկվայի կամ Կարսի պայմանագրերը միջազգային իրավունքի տեսանկյունից անվավեր են (void), իսկ այդ հարցում կասկած լինել չի կարող, ապա նրանք չեն կարող «Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ ունենալ», հետևաբար դրանցում նկարագրված սահմանագծերը չեն կարող օրինական հիմք հանդիսանալ «գոյություն ունեցող սահմանի համար»: Ըստ այդմ, ՀՀ ՍԴ-ի իրավական դիրքորոշմամբ, արձանագրությունները չեն կարող և չեն օրինականացնում Ալեքսանդրապոլի, Մոսկվայի կամ Կարսի պայմանագրերի, ինչպես նաև միջազգային իրավունքի տեսնակյունից անվավեր (void) այլ հնարավոր անօրինական իրավական գործիքների (unlawful legal instruments) հետևանքները: Պարզ ասած, ՀՀ ՍԴ-ը տխրահռչակ արձանագրությունների վերաբերյալ տվել է իրավունքի հիմնարար և համընդահուր սկզբունքներից մեկի կիրառական մեկնաբանությունը. Jus ex injuria non oritur («Իրավունքը չի կարող խարսխված լինել անօրինականության վրա»): ՍԴ-ը գտել է նաև, որ արձանագրությունների դրույթները «չեն կարող մեկնաբանվել և կիրառվել այնպես, որ հակասեն ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին»: Ուզում եմ հիշեցնել, որ ըստ վերոհիշյալ կետի «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: ՍԴ-ի որոշումը խիստ կարևոր և օրենքով նախատեսված քայլ է ՀՀ միջազգային պամանագրերի նկատմամբ վերաբերմունք արտահայտելու ընթացակարգում: Այսուհանդերձ, այն ներքին ընթացակարգի մաս է կազմում և միջազգային իրավունքի տեսանկյունից գրեթե նշանակություն չունի: Երկրների մեծ մասում Սահմանադրական կամ այլ դատարանները որևէ դերակատարություն չունեն միջպետական հարաբերությունների մեջ: Որպեսզի միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՀ ՍԴ-ի արտահայտած դիրքորոշումն իրավական ուժ ստանա, ապա այն պետք է պաշտոնական վերապահումների տեսքով ներառված լինի ՀՀ Ազգային ժողովի համապատասխան որոշման մեջ: Ազգային ժողովը պիտի անսակարկ նկատի ունենա, որ ՍԴ-ի խնդրո առարկա որոշումը խարսխված է որոշակի իրավական դիրքորոշման վրա, որոշման մեջ առկա են հստակ վերապահումներ և մեկնաբանություններ: Ուստի, ՀՀ 233