Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազգային ժողովը միանշանակորեն պարտավոր է իր քննարկումներում արտացոլել և, առավել ևս, իր որոշման մեջ առնվազն ամրագրել ՍԴ-ի բոլոր վերապահումները և մեկնաբանությունները:

Այս ամենով հանդերձ ես չեմ գտնում, որ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելը բխում է ՀՀ և հայ ժողովրդի շահերից: Լավագույն ելքն այդ արձանագրություններն ընդհանրապես մերժելն է: Ինչո՞ւ ենք մեզ համար խնդիրներ ստեղծում, որ հետո հերոսաբար հաղթահարենք: Միթե՞ ընկեր Փանջունու ոգին դեռ կենդանի է: Նա ասում էր. «Դուռը գոցեք, ես պատուհանէն պիտ մտնեմ»: Եկեք այսօր չփակենք բաց դուռը, որ վաղը ստիպված չլինենք պատուհանով ներս մտնել:

12 հունվարի, 2010թ.