Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կ. Հայ-թուրքական արձանագրությունների

վերապահումների մասին

Ըստ երկու բանախոսների էլ երկկողմ միջազգային
պայմանագրերում վերապահումներն անելն անհեթեթություն է:
Ազգ, 15 հունվարի, 2010թ.

Իսկապես, վերապահումներն առավել լայնորեն կիրառվում են բազմակողմ պայմանագրերի պարագայում, սակայն դրանք տեղ են գտել և գտնում են նաև երկկողմ փաստաթղթերում: Նման ընթացքը պայմանավորված է գործնական հարմարությամբ, սակայն ոչ երբեք՝ միջազգային օրենքի սահմանափակումներով: Ուրիշ բան, որ տրամաբանորեն ենթադրվում է. եթե կողմերն ընդամենը երկուսն են, ապա գործնականում արագ հնարավորություն կա մինչև տեքստի նախաստորագրումը, այսինքն՝ տեքստի վերջնական ընդունումը, հստակեցնել բոլոր տարըմբռնումները: Սակայն դա վերաբերում է օրինական և հմտորեն բանակցված փաստաթղթերին: Ինչպե՞ս վարվել այն պարագայում, երբ հասարակությունը մի օր արթնացել և իմացել է, որ իր արտգործնախարարությունը, շրջանցելով նախաստորագրման համար օրենքով նախատեսված համաձայնեցման ողջ ընթացակարգը, կեսկատար բանակցել է երկու թերարժեք և սխալաշատ փաստաթուղթ: Ինչպե՞ս վարվել, երբ որևէ պաշտոնյայի կամ պաշտոնյաների խմբի անփութության, տգիտության կամ դավաճանության հետևանքով պետության ձեռքում են հայտնվել երկու անընդունելի փաստաթղթեր: Արդյո՞ք պետությունը պարտավոր է իր շահերը մի կողմ դնել և անվերապահորեն ընդունել դրանք: Իհարկե՝ ոչ:

Այսօր մեր պետության ու ազգի անցյալին, ներկային ու ապագային վերաբերող գրեթե բոլոր կենսական հարցերը ի մի են բերված մի քանի էջանոց 2 խեղճուկրակ այնպիսի արձանագրությունների մեջ, որոնց միևնույն կետերի վերաբերյալ կողմերն ունեն ծայրահեղորեն տարբեր և իրարամերժ դիրքորոշումներ: Բավական է ծանոթանալ հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրությունների ստորագրումից մի քանի ժամ առաջ արված Սերժ Սարգսյանի ուղերձին և ստորագրումից մի քանի ժամ հետո արված Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, որ պարզ լինի ասածիս իրավացիությունը՝ կողմերի ըմբռնումների իրարամերժությունը: Այս պարագայում բնական է, որ յուրաքանչյուր կողմ, ըստ իր կարգի, պիտի իր վերապահումներն ու