Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընբռնումներն ամրագրի համապատասխան վավերաթղթերի մեջ: Դա չանելը կլինի ոչ միայն անտրամաբանական, այլև՝ անօրինական:

Ուզում եմ հիշեցնել երկու հանգամանք:

1. ՀՀ սահմանադրությամբ հանրապետության նախագահին է վերապահված արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը: Հետևաբար, Ազգային ժողովը պարզապես իրավունք չունի անտեսելու Սերժ Սարգսյանի 2009թ. հոկտեմբերի 10-ի ուղերձի հիմնադրույթները:

2. ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը չի եղել անվերապահ և բացարձակ, այլ խարսխված է որոշակի իրավական դիրքորոշման վրա և ամբողջական, հետևաբար գործադրելի է, միմիայն դրանով հանդերձ:

Հիմա համառոտակի անդրադառնանք երկկողմ փաստաթղթերում վերապահումների «անհեթեթությանը»: Վիեննայի Միջազգային պայմանագրերի օրենքի մասին միջազգայնագրի 19-րդ հոդվածը թույլ է տալիս վերապահումներ ձևակերպել պայմանագրի ստորագրման, վավերացման, ընդունման, հավանության արժանացման կամ պայմանագրին միանալու ժամանակ: Սույն միջազգայնագիրը տարբերակում կամ խտրականություն չի դնում երկկողմ նաև բազմակողմ պայմանագրերի միջև: Վերապահումների արգելքը գործում է ոչ թե ըստ պայմանագրերի տեսակի՝ երկկողմ կամ բազմակողմ, այլ ըստ բնույթի: Օրինակ, Ցեղասպանության կանխարգելման մասին միջազգայնագիրը չի կարող վերապահումներ ունենալ:

Եթե երկրի շահը պահանջել է, ապա շատ երկրների խորհրդարաններն անվարան իրենց վերապահումներն են արել երկկողմ պայմանագրերի նկատմամբ: Օրինակ, ԱՄՆ Սենատը վերջին 200 տարվա մեջ ավելի քան 100 երկկողմ փաստաթղթի նկատմամբ վերապահումներ է արել, այդ թվում առնվազն 13 անգամ 1975-85թթ. տասնամյակում և 28 անգամ 1975-95թթ. քսանամյակում:

Ընդ որում, հանդիպակաց կողմն ազատ է իր դիրքորոշման մեջ՝ ընդունել կամ մերժել, սակայն նա դա կարող է անել որպես մեկ ամբողջություն, այսինքն՝ պայմանագիրը վերապահումներով հանդերձ: Բերենք մի երկու օրինակ. ԱՄՆ Սենատը 1824թ. մայիսին, չնայած նախագահ Մոնրոյի (Monroe) զգուշացումներին, միայն որոշակի վերապահումներով հավանության արժանացրեց ԱՄՆ և Մեծ Բիրտանիայի միջև ստորագրված Աֆրիկյան ստրկավաճառությունը ճնշելու վերաբերյալ պայմանագիրը (The Treaty between United States